Մամուլ - Ամեն ինչ լավ է. Ջիգարխանյանի մեկնաբանությունը՝ «Հայկական ժամանակ»-ին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում: Այդ մասին նա ինքն ասաց այսօր՝ հունվարի 19-ին, «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում: Դերասանը երկար չխոսեց, սակայն ձայնն առույգ էր:

 

«Ոչինչ, ամեն ինչ լավ է, փառք Աստծու,- ասաց նա՝ անդրադառնալով նաեւ իր անվան շուրջ ծագած աղմուկին,- շատ կարեւոր է օգնելու ցանկությունը, որովհետեւ օգնելը դժվար բան է: Սա 2 ազգերի հանդիպում է»:

 

Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել օրեր առաջ: Նշվում էր, որ նա սրտի հետ կապված խնդիր է ունեցել, սակայն «ՀԺ»-ի հետ զրույցում նրա ընկեր Արթուր Սողոմոնյանն ասաց, որ դա այդպես չէ. նյարդաբանական խնդիրներ են եղել, եւ դերասանը չի կարողացել քայլել: Սողոմոնյանն ընդգծեց, որ փոքր ճգնաժամ է եղել, հիմա ամեն ինչ լավ է, նա քայլում է, եւ բժիշկներն ասել են, որ հունվարի 22-ին դուրս կգրվի հիվանդանոցից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ