Քաղաքական - Երևանյան դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը, մայրը մահացել է. shamshyan.com

Երևանում այսօր՝ ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 39-ամյա Արկադի Գևորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են. մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ