Քաղաքական - Հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է. Ի՞նչ է փոխվել Թուրքիայում

Հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է: Ի՞նչ է փոխվել թուրքիայում Դինքի մահից հետո: Թուրքագետ Տիրան Լոքմագյուզյանի խոսքով՝ Հրանտ Դինքը այն անձնավորությունն էր, ով աշխատում էր Թուրքիա-Հայաստան մերձեցման նպատակով, բացի այդ Թուրքիան դեմոկրատիկ, ազատ մարդու, ազատ խոսքի, խղճի ազատություն ունեցող երկիր դարձնելու համար: Դինքի ձայնը հատկապես շատ հզոր էր հնչում, քանի որ հայ էր: Մի ժամանակահատված նրա սպանությունից հետո կարծես թուրքահայ համայնքը ավելի խիզախ դարձավ, Թուրքիայում ավելի շատ բաների մասին սկսեցին խոսել՝ օրինակ հայկական խնդրի հետ կապված, կամ երկրի դեմոկրատիկ դառնալու հետ կապված: Բայց երբ Էրդողանի և Ֆեթուլլ Ահ Գյուլլենի ճանապարհները բաժանվեցին, այդ ժամանակից ի վեր ավելի վատացավ վիճակը, քանի որ Էրդողանի՝ ազգայնականներին հարելուց հետո այսօր թե՛ ազգայնական թեքում ունի Թուրքիո կառավարությունը, թե՛ կրոնամոլական:  

 

Ի՞նչ վերաբերում է վերջին շրջանում լարված թուրք-ամերիկյան հարաբերություններին, բանախոսի խոսքով Թուրքիա-Իսրայել հարաբերությունն էլ ժամանակին լավ չէին, բայց նրանց մեջ տնտեսական հարաբերություններն աննախադեպ վերելք էին ապրել, այդ ամենը կարծես մի խաղ էր Էրդողանի կողմից արաբական աշխարհի քվեն, սիրտը շահելու համար, Սիրիայի հետ եղբայրացավ, Բաշար Ալ Ասադին էր եղբայր համարում, բայց այսօր նույն Ասադը դարձել է հրեշ Էրդողանի համար և թիվ մեկ թշնամին: Թուրքիան և Ամերիկան տարաձայնություններ ունեն, ըստ բանախպոսի, քրդերի հարցով, և դեռ դա էլ մի քանի տարի հետո պարզ կդառնա, իկրոք այդ տարաձայնութունները կային, թե դա էլ էր խաղ, իսկ այդ տարաձայնությունների պատճառը Էրդողանի՝ ազգայնականներին միանալն է, և այն, որ Էրդողանը այսօր հակաքրդական կոպիտ քաղաքականություն է վարում: Ուստի Թեուրքիան ուզի, թե ոչ, ոչ միայն ներսում, այլև դրսում պետք է պայքարի քրդերի դեմ, հատկապես այն պատճառով, որ Ամերիկան զինեց քրդերին հակաիսլամական պետուըթյան նպատակների համար, բայց, ըստ լոքմագյոզյանի, քրդերը այսօր դեմ առ դեմ են մնացել Թուրքիայի զինված ուժերի դեմ, քանի որ և ՌԴ-ն, և ԱՄՆ-ն կարծես հետ են քաշվել:   

 

Ըստ Լոքմագյոզյանի՝ որքան էլ ԱՄՆ – Թուրքիա հարաբերությունները վատ են երևում, ԱՄՆ-ն այդքան էլ դեմ չէ Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը: Իսկ Թուրքիան իր հերթին արդեն Սիրիայում գոյություն ունի իր բանակով, և նպատակ ունի նաև իր այդ տարածքները, որտեղ մտել է հետ մղելով քրդերին: Տարաձայւնության մեկ այլ պատճառ էր, որ ԱՄՆ-ն ուզում էր քրդերը Թուրքիայի և Սիրիայի սահմանում ընդլայնվեն՝ հասնելով մինչև Միջերկրական ծովը, իսկ թուրքերը դրան դեմ են, կտրականապես դեմ են, մի երկարաժամկետ ծրագիր էր իրականցնում, որ կոչվում էր Եփրատի վահանը, այդ կերպ մտադիր էր թողնել քրդերին ընդլայնվել մինչև Եփրատ, դրանից ոչ այն կողմ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ