Քաղաքական - Եթե գյուղատնտեսության փոխնախարարը գտնում է, որ 15 հազար դրամը հայ գյուղացու համար լուրջ գումար չէ, ուրեմն շատ հարուստ է ու նրա անձնական գործերով ու ֆինանսներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը վերջերս հայտարարել էր, որ դիզվառելիքի, բենզինի գնի թանկացումը չի ազդի գյուղմթերքի գների վրա: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ նման հայտարարություն անողը չի կարող և չի հասկանում գյուղացու խնդիրներից, ու սխալ է նստած իր պաշտոնին: Բերբերյանի խոսքով՝ ըստ կուլտուրաների՝ 1 հա-ի հաշվարկով մշակումը թանկացել է 10-ից մինչև 40 հազար դրամով: Օրինակ կարտոֆիլը մինչև ցանքը երկու վար է ուզում: «Այսօր գյուղացու համար անգամ 15 հազար դրամը լուրջ գումար է, իսկ եթե գյուղատնտեսության փոխնախարարը գտնում է, որ դա գումար չէ, ուրեմն շատ հարուստ մարդ է ու նրա անձնական գործերով ու ֆինանսներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները»,- ասաց Բերբերյանը:

 

Հայաստանում հիմնականում բարձր որակի սերմերը ներկրվում են եվրոպական երկրներից, այս տարվանից սկսեց կիրառվել հարկ, օրինակ՝ կարտոֆիլի պարագայում, այս տարի 1%, հաջորդ տարի՝ 2, և այդպես շարունակ: Ստացվում է, որ հայ ֆերմերը Եվրոպայից ներկրում է սերմեր, միայն ներկրման արժեքը 220 եվրոյի է հասնում՝ 1 տոննայի հաշվարկով, ռուս ֆերմերը ներկրում է դրանք 80 եվրոյով: Բա ուր մնաց նույն Եվրասիական գոտում հավասար շուկայական պայմանների ապահովման սկզբունքը: Ըստ բանախոսի՝ ամենավատ վիճակն այն է, որ ռուս ֆերմերը մեկ պարկ պարարտանյութի համար վճարում է լավագույն դեպքում 3000 դրամ, իսկ հայ ֆերմերը՝ 6-7000 դրամ: Դիզվառելիքի առումով ևս ռուս ֆերմերը ստանում է սուբսիդիա պետությունից, այսինքն՝ 40%-ի չափով սուբսիդավորում է կատարվում, Հայաստանում որևէ սուբսիդավորում չկա: Այս վիճակում արդյո՞ք հնարավոր է մրցել Եվրոզեսի շուկայում: Իհարկե՝ ոչ, վստահ է բանախոսը:

 

Հայաստանում սուբսիդավորում ասվածից վախենում են ու չգիտեն, թե դա ինչ է իրենից ներկայացնում իրականում: Ասում են դիզվառելիքը սուբսիդավորված տրամադրենք գյուղացուն, կամ ինչպես Տիգրան Սարգսյանի ժամանակ, սուբսիդավորմամբ տրամադրված դիզվառելիքը սկսեցին վաճառել՝ այն էլ բավական թանկ գներով: Ըստ բանախոսի՝ սուբսիդավորումն այն է, որ պետական աշխատողը կարոանա հասկանալ, ինչ է պետք գյուղացուն՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար, օրինակ՝ ցորենի ցանքի հարցում խթանելու առումով: Ոչ թե գարու սուբսիդավորում իրականացնել, և արդյունքում այդ գարին հիմա փտում ու փչանում է պահեստներում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ