Քաղաքական - ​Ծնվել է Քիմ Քարդաշյանի երրորդ երեխան

Ծնվել է հանրահայտ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան՝ աղջիկը:

 

Ինչպես հայտնի է, երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ: Այդ մասին զույգը հայտարարել է այսօր Քիմի հավելվածում: Երեխան ծնվել է հունվարի 15-ին: «Մենք անասելի երախտապարտ ենք մեր փոխնակ մորն, ով իրականացրեց մեր երազանքը՝ պարգևելով ամենամեծ նվերը»,-գրել է զույգը:

 

Նրանք դեռևս չեն հայտարարել նորածնի անունը, սակայն ինչպես գրում է Vogue-ը, այս ընտանիքի դեպքում ինքնատիպությունն անխուսափելի է: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երրորդ երեխան ունենալու համար դիմել էր փոխնակ մոր օգնությանը առողջական խնդիրների պատճառով: Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել է, որ մայր լինելն իր ամենամեծ աշխատանքն է: Քիմի երկու քույրերը՝ Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջեները ևս սպասում են երեխայի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ