Քաղաքական - Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)

Հայ մի քանի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Կամերային թատրոնի դերասան ՌԱՖԱՅԵԼ ՅԵՐԱՆՈՍՅԱՆԸ և երգչուհի, դերասանուհի ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ համախմբվել ու մինչև հունվարի վերջ ամերիկաբնակ հայ հանդիսատեսին կներկայանան «Երգ Հայաստանի» նոր երաժշտական շոու-ներկայացումով:

 

Հայի ցանկություններն ու երազանքները ամփոփող շոու-ներկայացման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ճկուն ու սահուն կերպով բեմական բոլոր տեսարաններում արտացոլել, իսկ դերասաններն էլ իրենց լիարժեք կատարումներով արտացոլել են այն մարդկանց էությունն ու տեսակը, որի  ազգությունն է հայ:

 

Հայաստանից մեկնած դերասանները հունվարի 19-ին ելույթ կունենան Սակրամենտոյում, ապա՝ հունվարի 21-ին  Լոս Անջելեսում, հունվարի 26-ին Տորոնտոյումհունվարի 27-ին  Մոնրեալում և շրջագայությունները կավարտվեն հունվարի 28-ին՝ Բոստոնում:

 

Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են, որ մոտ ապագայում հայաստանյան հանդիսատեսը նույնպես այն դիտելու հնարավորություն կունենա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ