Հասարակություն - Հուսով եմ՝ ես չեմ ընկնի տնետուն, գումար հայթայթեմ իմ կազդուրման համար. Քառօրյա պատերազմում վնասվածք ստացած զինծառայող

Այսօր, հունվարի 16-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ նախագահ, 2016 թվականի քառօրյա պատերազմում ծանր վնասվածք ստացած զինծառայող Ալբերտ Դալլաքյանի մարտական ընկեր Մանուել Մանուկյանը՝ խոսելով այն մասին, որ Ալբերտին դեռ մեկ վիրահատություն է սպասվում արտերկրում, ու ՊՆ նախարարի ֆեյսբուքյան գրառման շնորհիվ դրամահավաք է անցկացվում, ասաց, որ սա այն հարցն է, որտեղ անկախ նրանից, դու նախարար ես, թե շարքային քաքաքացի, բոլորս պետք է համախմբենք և օգնենք Ալբերտին շուտափույթ ապաքինվել:

 

Միևնույն ՀԿ անդամներ, քառօրյա պատերազմի մասնակիցներ Հայկ Թորոսյանը և Դանիել Դավթյանը, ովքեր եկել էին ևս մեկ անգամ բարձրաձայնելու Ալբերտի կողքին ազգովի կանգնելու և ֆինանսապես աջակցելու առաջնային անհրաժեշտության մասին, ասացին, որ Առաջին հիվանդանոցում շուտով բացվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը, որտեղ տղաները ստանալու են հետագա բուժումները:

 

Լրագրողի հարցին, իսկ կոնկրետ ինչով է նախարարը օգնել, կա՞ն տեղեկություններ դրամական օգնության մասին, Մանուելը պատասսխանեց, որ փաստը մնում է փաստ, որ մինչև այդ ֆեյսբուքյան գրառումը երիտասարդները հավաքել էին Ալբերտի համար ընդամենը 500 հազար դրամ, իսկ այդ գրառումից հետո հասանք նրան, որ այժմ 30.000 դոլարը առկա է, մնացել է 15.000 դոլար, քանզի վիրահատությունը արտասահմանում արժե 45.000 եվրո:

 

Դանիել Դավթյանը, ով ևս ունի առողջական խնդիրներ և սպասում է վիրահատության, ասաց, որ ինքը հույս ունի, թե երբ հերթը հասնի իրեն, ինքը ստիպված չի լինի նման կերպ գումարներ խնդրել, և որևէ կերպ ֆոնդի կամ համապատասխան կայքի միջոցով կլուծվեն այդ բոլոր հարցերը: Հիմա երիտասարդների առողջական ծախսերը ամբողջությամբ հոգում են բարերարները, որոնցից հատկապես մեծ աշխատանք է կատարել ամերիկաբնակ հայուհի Թագուհի Օհանյանը:

 

Հ.Գ. Հարց է առաջանում, ինչո՞ւ է նախարարը դիմում բարերարների, ժողովրդի, թեկուզ իր ընկերների օգնությանը, երբ միայն ղեկավար օղակի սպասարկող մեքենաներից յուրաքանչյուրի արժեքով ոչ միայն Ալբերտին կարեելի կլինի բուժել:

Եվս մեկ հարց է առաջանում, իսկ նախարարը ինքը ինչքա՞ն գումարով է պատրաստ օգնել այս տղաներից յուրաքանչյուրին, ովքեր այդքան երիտասարդ հասակում իրենց առողջությունը վտանգելով ապահովել են նրա և ոչ միայն նրա, այլև Հայաստանում և Արցախում ապրող յուրաքանչյուրիս խաղաղ քունը:

 

Կրկյաշարյան Անուշ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ