Քաղաքական - Տրանսպորտի նախարարը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել աջ ղեկով մեքենաների տերերին «կամիկաձե» անվանելով

Հայաստան ներկրված և մինչև ապրիլի 1-ը գրանցված աջ ձեռքով մեքենաները չեն ենթարկվի  սահմանափակումների: Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում  նախկինում չգրանցված աջ ղեկով մեքենաների գրանցումը և  համապատասխանաբար շահագործումն արգելելու մասին որոշում կայացվեց։

Նախարարը պարզաբանեց,  որ ներմուծման հարցը կարգավորվում է Մաքսային օրենսգրքով, որի կապակցությամբ կմշակվի և խորհրդարան կուղարկվի փոփոխությունների փաթեթ: Պատասխանելով նիստի ընթացքում ներկայացված  աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ ավտովթարների թվի մասին հարցին՝ նախարարը վկայակոչեց ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալները:Խոսելով այլ աջ ղեկով մեքենաների մրցակիցներին հեռացնելու սալոնների տերերի հետաքրքրվածության շուրջ՝ նախարարը դրանք մտացածին համարեց։

«Այսօր Հայաստանում աջ ձեռքով ավելի քան 36 հազար մեքենա կա: 2017 թվականին ներկրվել է ընդամենը 13,800-ը: Եթե միտումը շարունակվի, ստիպված կլինենք աջակողմյան երթեւեկությունը փոխել ձախակողմյանի, իսկ դա բարդ կլինի»,-հայտարարեց նախարարը։

Պատասխանելով իր «Կամիկաձե» արտահայտության մասին հարցին՝ («Աջ ղեկ» նախաձեռնության ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նախարարին խնդրել էին աջ ղեկով մեքենա նստել՝ նրան այդպիսի տրանսպորտային միջոցների անվտանգությունը ապացուցելու համար, որին  Վահան Մարտիրոսյանը պատասխանել է՝ «ես կամիկաձե չեմ») Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նա որևէ մեկին չի համարում այդպիսին և ինքը չի  ցանկացել որևէ մեկին վիրավորել: «Ես իմ կարծիքն եմ արտահայտել»,-նշեց նա:

Հստակեցնելով ներկրված աջ ղեկ մեքենաների ճակատագրի հարցը՝ Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ «եթե դուք ունեք այդպիսի մեքենաներ, կարող եք ցանկացած ժամանակ վաճառել և գրանցել»։

Գոյություն ունեցող աջ ղեկով մեքենաները սահմանափակումների չեն ենթարկվի․ «Ես նախկինում հայտնել եմ, որ տերերը չեն տուժի»: Միևնույն ժամանակ, որոշման նախագծի սկզբնական տարբերակում նախատեսվում էր արգելել գրանցումը, այդպիսով՝ զրկելով աջ ղեկով մեքենաների սեփականատերերին սեփական գույքը տնօրինելու հնարավորությունից: Միայն հասարակության ճնշման ներքո կառավարությունը հրաժարվեց այս դրույթից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ