Քաղաքական - Ինչո՞ւ Հայաստանը չի զբաղվում Նախիջևանի հարցով և չի վերականգնում պատմական իրողությունը. Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ, ասաց, որ այս պարագայում հատկապես Ադրբեջանի մասով եթե այն ձեռք չբերի զենք-զինամթերք ՌԴ-ից, կսկսի ձեռք բերել Իսրայելից: Քաղաքագետի խոսքով՝ զենքի մատակարարումները պատերազմի առիթ են դառնում, դա բնական է, ուստի եթե Հայաստանը բարձրացնի այն հարցը, որ ՌԴ-ն չպետք է Ադրբեջանին մատակարարի զենքով, մյուս հարցն էլ պետք է բարձրացնի, որ ԱՄՆ-ից Թուրքիան զենքով չմատակարարվի:

 

Խոսելով Իրանի՝ Ադրբեջանի հանդեպ վարած քաղաքականության մասին, Լ. Շիրինյանը վստահ է, որ այն սխալ է այն պարզ պատճառով, որ հենց Իրանում եղավ էսլակացիա ինչին էլ արդեն շատ մոտ ենք, Ադրբեջանը իսկույն կօգտվի առիթից և հավակնություններ կունենա Հյուսիսային Իրանի հանդեպ, ուստի Ադրբեջանը պետք է տապալվի որպես թուրքական պետություն, և այդ առումով Իրանը պետք է համագործակցի Հայաստանի և Թալիշների հետ ամեն գնով դրան հասնելու համար:

 

Լ. Շիրինյանը բորբոքվում է, ինչո՞ւ Հայաստանը չի զբաղվում Նախիջևանի հարցով: Ինչո՞ւ մեր ԱԳՆ-ն չի հավաքում ու միջազգային հանրությանը ներկայացնում այն բոլոր փաստաթղթերը, որոնցով 20 թվականին Անտատնտի երկրները Նախիջևանի նահանգը ճանաչել են Հայաստանի մաս, իսկ Ռուսաստանը դա անօրեն կերպով վերցրել և հանձնել է Ադրբեջանին:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ