Քաղաքական - Կառավարությունն ընդունեց աջ ղեկ մեքենաների ներմուծումն արգելող որոշումը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Կառավարության նիստում այն ներկայացրեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարը նշեց, որ մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված մեքենաները կկարողանան վերահաշվառել, իսկ ապրիլի 1-ից հետո ներկրվածները չեն հաշվառվի:

 

«Նախատեսվում է արգելել աջ ղեկային կառավարման համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը 2018 ապրիլի 1-ից, սահամանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծվածների վրա, նրանք կարող են վերահաշվառել, հաշվառել մեքենաները»,- ասաց նախարարը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ