Հասարակություն - Բենզինի և դիզվառելիքի թանկացումը ավտոմատ կերպով կհանգեցնի քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը

Դիզվառելիքի և բենզինի սակագնի թանկացումը կարող է հանգեցնել նաև քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացմանը, որի մասին լուրերը պտտվում էին արդդեն վաղուց: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, սակայն, հավաստեց, որ դա չէ միայն լինելու որոշիչ պահը, կան ևս մի քանի ասպեկտներ, որոնք քննարկելով, նոր կարելի կլինի ասել, վերջնականապես կընդունվի արդյոք որոշում բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագինը, թե՝ ոչ:

Խոսելով այն մասին, արդյոք ինքը կմասնակցի Ելք դաշինքի նախաձեռնությանը՝ ի դեմս այդ թանկացումների, բանախոսն ասաց, որ դեռ չի որոշել:

Բանախոսի խոսքով՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կատարել է որոշակի հետազոտություններ բենզինի և դիզվառելիքի սակագնի բարձրացման կապակցությամբ, սակայն վերջնական եզրակացություն կարող է տալ միայն հանձնաժողովը՝ որպեսզի պարզ դառնա, կա՞ արդյոք հանցավոր պայմանավորվածություն, չարաշահում կամ այլ երևույթ, թե՞ նման թանկացումն արդարացված է:

Պարսյանը ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքի վրա, որ նույն սեղմած գազը Երևանում 220 դրամ է, իսկ մարզերում՝ 190, ի՞նչն է դրա պատճառը: Բենզինը ըստ այդ թանկացել է 20 դրամով, իսկ դիզվառելիքը՝ 50 դրամով:

 

Հ.Գ. Նոր տարին սկսում ենք նոր թանկացումներով, և այն բոլոր ջանքերը, որ գործադրել էր հայ հասարակությունը՝ «Ոչ 150 դրամին» ակցիայի շրջանակներում, փաստորեն, իզուր էին, անելու են այն ինչ անելու են՝ թքած ունենալով ժողովրդի ծանր վիճակի վրա էլ, կարծիքի վրա էլ:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ