Հասարակություն - Վանաձորում նախկին քաղաքապետի որդու և քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Լոռու մարզում, հունվարի 9-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկութուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն: Աղբյուրի տեղեկություններով՝ Արգիշտի Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Քրիստ Մարուքյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ով Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ