Ժամանց և շոու բիզնես - Ի՞նչ է մեզ սպասում 2018 թվականին. Վանգայի, Պավել Գլոբայի, Մատրոնա Մոսկովսկայայի եւ այլոց կանխագուշակությունները

2018 թվականին ի՞նչ է մեզ սպասում: Կանխագուշակողներին ու աստղագուշակներին հավատալը ոչ մի լավ բանի չի բերի: Գուցե իսկապե՞ս, ավելի լավ է ապագայի մասին երբեմն ոչինչ չիմանալ: Այդուհանդերձ, NEWS.am-ը որոշել է ձեզ ծանոթացնել 2018 թվականի համար արված կանխատեսումներին եւ մարգարեություններին: Այն մասին, թե ինչ մարգարեություններ է կատարել Նոստրադամուսը, մենք արդեն գրել ենք: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ այլ հայտնի  կանխատեսողների տարբերակներին:

 

Վանգա

Բուլղարացի պայծառատես Վանգան կարծում էր, որ 2018 թվականի ամենահզոր տերությունն է լինելու Չինաստանը: Իսկ նախկին առաջնորդ երկրները անգթորեն շահագործվելու են:

2018 թվականին  նաեւ գնացքները լարերի վրա կթռչեն մինչեւ Արեգակ: Վանգան նաեւ կարծում էր, որ Սիրիան կբռնկվի ռազմական խոշոր հակամարտությամբ, իսկ նրա անկումից հետո կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Նա կանխագուշակել էր, որ 2018 թվականին կդադարեն նավթ արդյունահանել, եւ մոլորակը հանգստանալու հնարավորություն կստանա: «Նավթի արդյունահանումը կդադարի, եւ Երկիրը կհանգստանա»,- ասել էր Վանգան:

 

Մատրոնա Մոսկովսկայա

Կույր գուշակ Մատրոնա Մոսկովսկայան կանխատեսել է, որ 2017 թվականին բոլոր մարդիկ կմահանան առանց պատերազմի: Սակայն շատերը նրա ասածն այնպես են մեկնաբանում, որ այդ աղետը տեղի կունենա 2018 թվականին: «Մեծ թվով զոհեր կլինեն: Առանց պատերազմի կմեռնեք: Բոլորդ հողի վրա պառկած կլինեք»...

 

Աբել վանական

Մեկնիչների համաձայն՝ Աբել վանականը նախատեսել է 2018 թվականին Ռուսաստանի ժողովրդի կտրուկ աղքատացում, ինչպես նաեւ պատերազմ: Վանականի խոսքով՝ սեւ ժամանակները 9 տարի կտեւեն...

 

Էդգար Քեյսի

Ամերիկացի պայծառատես Էդգար Քեյսին հազվադեպ էր ինչ-որ իրադարձությունների մասին խոսում կամ մատնանշում ինչ-որ կոնկրետ տարեթվեր։ Քանի  որ նրա որոշ կանխատեսումներ առ այսօր չեն իրականացել, ուստի կարելի է ենթադրել, որ դրանք կարող են իրականանալ մեր օրերում կամ ավելի ուշ։

Այսպիսով,  պայծառատեսը լրջորեն մտահոգված էր մոլորակի աստիճանական կլիմայի փոփոխության խնդրով: Նրա խոսքով՝  21-րդ դարում ջրի տակ կարող են հայտնվել Ամերիկային, Հյուսիսային Եվրոպային պատկանող, ինչպես նաեւ ճապոնական կղզիների տարածքները: Քեյսի կանխատեսումների համաձայն՝ պատճառը կարող է  դառնալ խոշոր բնական աղետը, որի պատճառով երկրակեղեւը կարող է ճաքեր գտալ, Կարիբները կհամալրվեն  նոր կղզային տարածքներով, Անտարկտիդայում նոր հող կհայտնվի, իսկ Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն եւ  Գրենլանդիան կսուզվեն ջրի տակ։

Եվրոպան աստիճանաբար  կդատարկվի: Նույն ապագան սպառնում է Հարավային Ամերիկային: Գլոբալ տաքացումը կհանգեցնի նրան, որ այն երկրները, որտեղ նախկինում  չափավոր կլիմա էր նկատվում, կդառնան արեւադարձային:  Գոյատեւման համար պայքարը  կհանգեցնի աշխարհում քաղաքական եւ տնտեսական կարգի փոփոխության:

Մոլորակի վրա տեղի ունեցած մուտացիաների արդյունքում ժամանակի հետ կհայտնվի ամբողջովին նոր ռասսա, որը Քեյսին  անվանել է Հինգերորդ  Բնիկներ։

Այդ ռասսայի մարդիկ կունենան անհավատալի էներգիա եւ կկարողանան վերականգնել իրենց օրգանիզմը նոր, կատարելագործված ԴՆԹ-ի նոր կառուցվածքի շնորհիվ։

 

Պավել Գլոբա

Ռուսաստանցի աստղագուշակ Պավել Գլոբան  համարում է, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամը կշարունակվի։ Դրա հետեւանքներից մեկը կդառնա աշխարհում ուժերի  հարաբերակցության փոփոխությունը, որոշ պետությունների սահմանները, ինչպես նաեւ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտները կփոփոխվեն:

Դժվար ժամանակներ  են սպասում Միացյալ Նահանգների համար: Երկիրն աստիճանաբար կկորցնի համաշխարհային գերտերության կարգավիճակը: Ամերիկային սպասում է ճգնաժամերի ժամանակներ: Ժամանակի ընթացքում իրավիճակը կբարելավվի, սակայն Միացյալ Նահանգների անվիճելի առաջնորդի դերը չի վերականգնվի:

Եվրամիությունը սպասվում է  հտեւյալ սցենարներից մեկը՝ կամ լիակատար փլուզում կամ ֆորմալ կազմակերպության կարգավիճակ, որը կերեւա միայն  թղթի վրա: Փոխարենը կհայտնվեն Հյուսիս- եւ Հարավեվրոպական միություններ: Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ստեղծված Եվրասիական միությունը կուժեղացնի իր դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ կդառնա  ՆԱՏՕ-ին հակակշիռ ուժ:

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ