Քաղաքական - Այն արդարացումները, թե կարագի գինը Հայաստանում թանկացել է, որովհետև թանկացել է նաև ողջ աշխարհում, ծիծաղելի են ու սուտ

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ կարագի գնի թանկացումը Հայաստանում չի համապատասխանում կարագի միջազգային գներին: Այսօր այդ սննդատեսակի կտրուկ թանկացումը մինչև 6000 դրամ բացատրում են աշխարհում նույն սննդատեսակի թանկացումներով, ո՞ւր են այդ թանկացումները, եթե ինքը Իգիթյանը 2018 թվականի հունվարի 2-ին եղել է Ֆրանսիայում, և այնտեղ կարագի գինը մոտ 3000 դրամ էր՝ վերածած մեր դրամական միավորի, այն էլ ամենաթանկ վաճառակետերում: Ուկրաինայում նույն կարագը մեր դրամի վերածելով՝ 2200 դրամ արժե:

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ թեև կա տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճ, բայց աշխատավարձները, նպաստները մնում են նույնը, ուստի ամենաչնչին, 10 դրամի թանկացումն էլ յուրաքանչյուր ապրանքատեսակի պարագայում կարող է ազդել մարդկանց վրա և՛ հոգեպես, և՛ ֆինասապես: Մեր ընտանիքների մոտ կեսը՝ 40%-ը իրենց բյուջեն աշխատավարձից են կառուցում, 26%-ը թոշակներից, նպաստներից: Գների բարձրացումը այդ ընտանիքների մոտ 75%-ի տնտեսական վիճակի վրա բացասաբար է ազդում: Ավելի լավ վիճակում են եկամուտներով ապրող ընտանիքները՝ մոտ15 %, և մոտ 10%-ը դրսից ուղարկված գումարներով:

 

Սոցիոլոգի խոսքով՝ գործազրկությունը կրճատվել է ոչ թե աշխատատեղերի ավելացման, այլ արտագաղթի շնորհիվ:

 

Ընտանիքների 34%-ի պարագայում մեկ շնչին գալիս է 2 դոլարից պակաս եկամուտ, դա ՄԱԿ-ի կողմից նշված աղքատության շեմն է: Գների բարձրացումը բերում է նրան, որ այս ընտանիքների վիճակը ավելի վատանում է, բնակարանների 15 տոկոսը չի ջեռուցվում, հաշվի առնելով, որ ձմեռ է, նրանք գումար չունեն ոչ էլեկտրաէներգիայի, ոչ գազի մատակարարման, ոչ էլ վառելափայտ ձեռք բերելու, մոտավորապես կեսի մոտ տանելի է ջեռուցումը, մյուսները մի կերպ են իրենց հարցերը լուծում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ