Քաղաքական - 2011 թվականի այս օրը կյանքից հեռացավ թարգմանիչ, պատմաբան, հունագետ Սիմոն Գրքաշարյանը

Տեսակետ լրատվականը իր «Այսօր, դեկտեմբերի 7-ին, կլրանար պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի 94 ամյակը», « «Սիմոն Գրքաշարյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր ազգին, անգամ սրտի խորքում թշնամի էր համարում իր երկիրը լքողներին». Ազատ Եղիազարյանի հուշերը թարգմանչի մասին» և «Հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը՝ Սիմոն Գրքաշարյանի մասին» հոդվածներում հիշել և մեծարել էր իր գործում մեծն վարպետ, թարգմանիչ Սիմոն Գրքաշարյանի վառ հիշատակը, ով կյանքից հեռացավ, կարելի է ասել, սուրբ օրով՝ 2011 թվականի հունվարի 5-ի առավոտյան: Սիմոն ամոն, ինչպես կոչում էին նրան մտերիմները, հարևանները, իսկապես մարդ էր մեծատառով, ով ջանք ու եռանդ չէր խնայում ոչ միայն իր ուսանողների մեջ սերմանել սերը դեպի սեփական պատմությունը, այլև կարող էր թշնամի համարել յուրաքանչյուրին, ով իր մոտ վատ կխոսեր իր հայրենիքի մասին: 

 

Տեսակետ լրատվականը միշտ վառ է պահում իր հանճարեղ հայրենակիցների հիշատակը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ