Ժամանց և շոու բիզնես - Ջիգարխանյանը 100.000 դոլար է նվիրել առաջին կնոջը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն վերջերս տված հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նախկին կնոջ՝ Վիտալինա Ռոմանովսկայայի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո իր կյանքում շատ բան է փոխվել, - գրում է kp.ru-ն։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունների շարքում է առաջին կնոջ՝ դերասանուհի Տատյանա Վլասովայի նկատմամբ վերաբերմունքը: Բանն այն է, որ Արմեն Ջիգարխանյանը անսպասելիորեն որոշել է հրաժարվել այն գումարից, որն իրեն էր պատկանում՝ առաջին կնոջ հետ համատեղ տան վաճառքից հետո: Տեղեկության համաձայն, Ջիգարխանյանը 100.000 դոլար կտա նախկին կնոջը: Աղբյուրը հիշեցնում է, որ Ջիգարխանյանն ու Վլասովան ամուսնալուծվել են երկու տարի առաջ, որից հետո դերասանն է իրենից շուրջ 44 տարով երիտասարդ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ