Մշակույթ - Պարն ինձ համար կենսակերպ է․ Արշակ Ամիրյան

Henaran.am-ի զրուցակիցը պարուսույց  Արշակ Ամիրյանն է։

-Արշա՛կ, պատմե՛ք Ձեր մասին։ Քանի տարեկան էիք, երբ սկսեցիք պարարվեստով զբաղվել։
-8 տարեկան էի,  երբ գնացի պարի՝ Աղասի Շաբոյանի «Արագած» համույթ։ Համույթի գեղարվեստական ղեկավարը   Համլետ Հակոբյանն էր․ ես եղել  եմ նրա  սանը, նա է եղել իմ վարպետը և ես հպարտ եմ դրա համար,  խոնարհվում եմ նրա առաջ։

-Մասնագիտական բարձրագույն կրթություն ստացե՞լ եք։
-Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինսիտուտի պարավեստի ֆակուլտետի Գյումրու մասնաճյուղը,  իսկ ավարտելուց հետո տեղափոխվեցի Երևան և  ընդունվեցի Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարավեստի մանկավարժության անբիոնը, որից հետո  մասնագիտական նոր փուլ սկսվեց ինձ մոտ։ Ինձ համար հիշարժան էր,  երբ առաջին անգամ մասնագիտական պրակտիկա անցա ՀՀ վաստակավոր կոլեկտիվ  «Բերդ» պարային համույթում, որի գեղարվեստական ղեկավարտը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյան է։   Այդ ընթացքում ես ծանոթացա պարարվեստի այնպիսի նվիրյալների հետ,  ինչպիսիք են Արտյուշա Կարապետյանը, Սուրեն Գյանջումյանը, Գոհար Աբրահամյանը, Գագիկ Կարապետյանը, Բորիս Գևորգյանը, Ստեփան Գևորգյանը և  այլ տաղանդաշատ անձինք։
Ես խորհին շնորհակալությունս եմ հայտնում բոլորից,  ովքեր ինձ հարստացրին   այնպիսի գիտելիքներով, որոնք  մինչև օրս օգտագործում եմ նոր պարաբեմադրություններում։ Պարն ինձ համար կենսակերպ է։

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դառնալ պարուսույց։ Այժմ որտե՞ղ եք դասավանդում, Ձեր սաները քանի՞սն են։

– 2-րդ  կուրսի ուսանող էի, երբ հրավիրվեցի Գյումրու   թիվ 8-րդ   դպրոց՝   որպես պարուսույց․ սկզբնական շրջանում   մեզ դիմեց  ավելի քան 50  աշակերտ և մենք սկսեցինք մեր փորձերը։ Համույթը, որը  ես էի ղեկավարում,  հանդիսատեսին ներկայացավ որպես «Վարդանանք» պարային համույթ։ 3 տարվա   ընթացքում մենք ստացանք   ավելի քան 30  պատվոգիր,  մասնակցեցինք  համերգների Երևանում, Սևանում,այնուհետև   ուսմանս պատճառով չկարողացա շարունակել պարուսույցի աշխատանքը, և տեղափոխվեցի Երևան։  Ասեմ, որ  աշխատել եմ Գյումրու 6-րդ  դպրոցի հետ,  բացի այդ՝ Վահրամաբերդի, Շիրակի, Ջաջուռի դպրոցներում և ունեցել եմ շուրջ 300 շրջանավարտ։

– Պարարվեստով զբաղվելու տարիներին ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ մրցանակների եք արժանացել։
-Շրջագայություններն  ինձ  մոտ սկսվեցին,  երբ ես ընդամենը  12 տարեկան էի․ այդ ժամանակ գնացինք  Չինաստան (Թայվան)։ Շրջագայությունը տևեց 40 օր․ ակնհայտ էր՝ սկիզբը շատ խոստումնալից էր։ Արդյունքում   մենք  գրավեցինք 1-ին հորիզոնականը 24 պետությունների  շարքում, ապա   հաղթանակով  վերադարձանք Գյումրի։  Դրանից հետո համերգային շրջագայություներով մեկնեցինք  ԱՄՆ, Հունաստան, Չեխիա, խորվաթիա, Լեհաստան, Սերբիա, Սլովակիա, Հունգարիա, Թուրքիա, Ռումինիա, Սլովենիա, Բելգիա, Գերմանիա, Բելառուս, Մոսկվա:
Բայց, պետք է շեշտեմ՝  ինձ համար ամենակարևոր և հիշարժան համերգը եղել է 2016 թ․  Հայաստանի Ազգային օպերայի և բալետի թատրոնի  բեմում՝  «Բերդ» պարային անսամբլի հետ, երբ նախ մասնակցեցինք Սարդարապատի հերոսամարտին   նվիրված համերգին, հետո  տեղի ունեցավ մեր ավարտական համերգը՝   «Ոգու մարտակոչ» խորհագրով՝ բալետմաստեր Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ․ դա աննկարագրելի օր էր։    Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում եմ ընդունվել ասպիրանտուրա։
-Ինձ հայտնի է, որ վերջին օրերին Դուք նոր մրցանակ եք ստացել։ Պատմե՛ք այդ մասին։
– Այո՛,   ճիշտ եք։ Օրեր առաջ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ պարային հրավառություն և տարվա ամփոփիչ մրցանակաբաշխություն,  որին մասնակցում էին Երևանի և տարբեր մարզերի ավելի քան 20  գեղրվեստական ղեկավարներ և համույթներ։ Մրցանակաբաշխության կազմակերպիչը   «ARTandSHOW» կազմակերպությունն էր, որի  տնօրենը Սաշա Գրիգորյանն, ով իմ  լավ ընկերն է  և հարազատ ինձ համար։  Գյումրիից ես էի մասնակցում   այդ մրցանակաբաշխությանը և արժանացա հատուկ շնորհակալագրի և պարգևի։
Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին։  Շատ ուրախալի է և պարտավորեցնող։  Օգտվելով առիտի՝   ուզում եմ  ջերմորեն  շնորհավորել  ողջ  հայության Ամանորը և Սուրբ շնունդը ՝ բոլորին մաղթելով   մասնագիտական նոր ձերքբերումներ ու բարեկեցություն։
25975776_2033585206923149_513889521_n 25627696_2032848300330173_1059718674_n

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ