«Տեսակետ» մամուլի ակումբ - Այս ամենի մասին կարող էիք կարդալ միայն մեզ մոտ. Tesaket լրատվականը ամփոփում է 2017 թվականը

Tesaket.info լրատվական կայքը, ինչպես նաև Tesaket մամուլի ակումբը և «Հաճըն Հայրենակցական» միությունը շարունակում են մնալ հասարակության կողքին, անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնք կարող էին այս կամ այն կերպ հուզել մեր ընթերցողներին: Միայն Տեսակետի հյուրասրահում դուք կարող էիք կարդալ, որ Բյուջեով 1 մլրդ 800 մլն դրամ է հատկացվել հաջորդ տարի Նոյեմբերյանի ճանապարհի հիմնանորոգման համար:

 

Լուսաբանելով նաև ներքին և արտաքին քաղաքական կարևոր ու գուցե առաջին հայացքից անկարևոր, բայց մեր ժողովրդին, այնուամենայնիվ, հուզող հարցեր, շատ ենք խոսել Քուրդիստանի մասին, ունեցել ասուլիսներ այդ թեմայով: Օրինակ արաբագետ Սարգիս Գրիգորյանը բարձրացրել էր այն բոլոր խնդիրները, որ ունի Քուրդիստանը՝ որպես անկախ պետություն դառնալու ուղին բռնելով: 

 

Tesaket.info-ն նաև փորձել է օբյեկտիվորեն ներկայացնել, թե ինչն է լավ մեր ժողովրդի համար՝ սննդի անվտանգության իմաստով: Օրինակ՝ Հայրենական արտադրանքից լավը չկա. Էքսքլյուզիվ հարցազրույց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ հոդվածում շատ կարևոր տեղ է տրվում մերին՝ տեղականին: 

 

Միայն մեզ մոտ դուք կարող էիք կարդալ նաև այն բոլոր խնդիրների մասին, որ կարող են առաջանալ Գարդասիլ պատվաստանյութով պատվաստման պարագայում:  

 

Անդրադառնալով մշակութային արժեքների պահպանմանը, Tesaket լրատվականը բարձրաձայնել է նաև, որ ազգանվեր, հայապահպան գործով զբաղվող մեր ստեղծագործողները այսօր անտեսված են իշխանությունների կողմից:

 

Բոլորիս է անհանգստացնում, թե երբ վերջապես կշահագործվի Երևանի պետական կրկեսի շենքը: Tesaket լրատվականը անդրրադարձել է նաև այս հարցին, կազմակերպելով արտագնա ասուլիս կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ:

 

Շատ է խոսվել մեզ մոտ նաև թանկացումների  օրեցօր ահագնացող խնդրի մասին:

 

Tesaket լրատվականը ևս բարկացել էր ոմն պատգամավորի՝ ժողովրդին ծաղրելու փորձերից:

 

Tesaket լրատվականը, լինելով հյուրասեր ազգի հյուրասեր լրատվական, իր ակումբում էր հյուրընկալել նաև հնդիկ ազգությամբ, բայց հայ հոգով Շաֆի Ալ Կապրիոյին:

 

Tesaket-ը ուշի ուշով հետևում էր նաև Անալիտիկ լրատվական կայքի գլխավոր խմբագրի ճակատագրին:

 

Եվ միայն Tesaket-ում դուք կարող էիք ծանոթանալ այս հրաշամանուկին, որին մեր բոլորի օգնությունն է պետք:

 

Տեղեկացնենք նաև, որ Tesaket լրատվականը և Հաճըն Հայրենակցական միությունը սկսել էին ակցիա՝ «Օգնիր մերձավորիդ», որի շրջանակներում մինչև ամանոր ցանկանում ենք օգնել այս մարդուն՝ Արթուր անունով:

 

Նոր՝ 2018 թվականին էլ մենք կշարունակենք լինել ձեր կողքին, սիրելի՛ ընթերցողներ, և շուտ արձագանքել ձեր յուրաքանչյուր խնդրի:

 

Tesaket լրատվականը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում, որ գալիք տարում լավը, դրականը կրկնակի, եռակի անգամ ավելի շատ լինի յուրաքանչյուրիս կյանքում, ընտանիքում, քան բացասականը:

 

Տեսակետ լրատվական կայքի խմբագրություն

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Հուլիսի 10-ին, ժամը 11.30 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանի օրհասական վիճակն ու էկոհամակարգի արդի խնդիրները: Ձկնապաշարների վիճակի գնահատում, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ