Մշակույթ - Ժողովրդական երգիչ Հրանտ Մուրադյանն ո՞ւմ հետ է դիմավորելու Նոր տարին

Երիտասարդ աշուղ,   ժողովրդական երգիչ Հրանտ Մուրադյանի հետ նախորդիվ զրուցելու առիթ ունեցել ենք։ Այս անգամ Henaran.am-ի հետ զրույցում Հրանտ  Մուրադյանն  ամփոփել է  2017 թվականը, ինչպես նաև անդրադարձել է իր ձեռքբրումներին ու անելիքներին։

  -Հրա՛նտ, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը։ Տարեմուտին ամփոփելով Ձեր ձեռքբերումները՝ հատկապես որո՞նք կառանձնացնեիք։
-2017 թվականը շատ հագեցած և ստեղծագործ տարի էր. մասնակցել եմ մի շարք  համերգների և միջոցառումների: Ա
մռանն իմ հեղինակային երգերով   հանդես եկա համերգով՝  «Շանթ» հեռուստաընկերության  եթերով «Arena live» հաղորդման շրջանակում։  Մասնակցեցի Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցույթին,  որտեղ ներկա էին տարբեր երկրների ներկայացուցիչներ և արժանացա հատուկ մրցանակի։
Այս տարվա  կարևոր նվաճումներից մեկն էլ այն է, որ  2017 թվականին   «Գյուրջինյան փրոդաքշն»-ի  կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունում արժանացա  «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ»  մրցանակին։
 
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ 2018-ի հետ կապված։
-Ուղակի հույսով ու նպատակներով լեցուն պատրաստվում եմ գալիք տարվան, որպեսզի  շարունակեմ կիսատ գործերս։ Ակնկալիքներս շատ են․ պատրաստվում եմ իմ հեղինակային երգերի մենահամերգը կազմակերպել,  բացի այդ՝ մի շարք միջոցառումներ ու համերգներ կան, որոնք   պետք է իրականություն դարձնեմ։ 

-Նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձանք նաև Ձեր անձնական կյանքին․ ասացիք, որ դեռ ընտրայլ չունեք։ Ի՞նչ կասեք այս անգամ․ Հրանտ Մուրադյանը գտե՞լ է իր կեսին։ 
-Ո՛չ, դեռ չեմ գտել․ անձնական կյանքի հետ կապված՝ նորություն չունեմ։

- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Ամանորը։
րավերներ շատ ունեմ,  բայց նախնտրում եմ  Ամանորը ընկերներիս հետ և ընտանեկան միջավայրում անցկացնել։

-Ինչպես հայտնի է, Դուք զբաղվում եք նաև մակավարժական աշխատանքով։ Մի փոքր պատմե՛ք նաև այդ մասին։
-
Ինձ թվում է՝ դրանից կարևոր ու հաճելի բան չկա։ Իհարկե, հաճելի է,  երբ կարողանում ես սովորացնել, մյուսներին ինչ-որ բան փոխանցել։ Բայց, հիմնական նպատակս այն է, որ մեր ժողովրդական երգը  տարածվի և հասնի իրեն արժանի բարձրունքին։

-Մանկավարժական աշխատանքի հետ կապված՝ ի՞նչ կարող   եք ասել․ 2017-ը բեղմնավո՞ր էր։
-Այո՛, իսկապես, 2017-ն այդ առումով  հաջող տարի եղավ։ Դասավանդում եմ Էստրադային եվ ջազային արվեստի պետական քոլեջում՝ որպես ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեծ հետաքրքրություն է առաջացել ժողովրդական երգերի նկատմամբ մեր երիտասարդության և դեռահասների շրջանում։
Բացի քոլեջը՝ դասավանդում   եմ   նաև Մեծամոր քաղաքում, որտեղ ղեկավարում եմ Մեծամորի Ջիվանու անվան աշուղական դպրոցը,  ինչպես նայև անցկացնում եմ անհատական պարապմունքներ Երևան քաղաքում։

- Ասում են՝ նույնիսկ մեծահասակներն են հավատում Ձմեռ պապի գոյությանը։ Ձեր պարագայում այդպե՞ս է։ Եթե այո, ապա ի՞նչ եք խնդրելու նրանից այս տարի։
-Իհարկե,  շատ լավ է, երբ հավատում ես հրաշքներին,  բայց ես հույսս փորձում եմ ինձ վրա դնել և Ձմեռ պապիկներից ակնկալիքներ չունենալ։

-Ձեր տոնական բարեմաղթանքը։
 -Ցանկանում եմ, որ 2018-ը նորանոր ձեռքբերումների տարի լինի, և թո՛ղ ամուր  ու անառիկ լինեն մեր երկրի սահմանները։
 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ