Ժամանց և շոու բիզնես - Նա ինձ համար անթերի է․ ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանի կինն անկեղծանում է

Վերջերս ամուսնացավ ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանը։ Նրա ընտրյալը Սիրուշ Կարապետյանն է։ Henaran.am-ը զրուցել է Դավիթի գեղեցկուհի կնոջ հետ՝ փորձելով բացահայտել՝ ինչպես են նրանք իրար գտել և, ի վերջո, ինչպիսին է երգիչը՝ իր կնոջ աչքերով։

– Սիրո՛ւշ, պատմե՛ք խնդրում եմ՝ երբ և ինչպես ծանոթացաք Դավիթի հետ։
-Դավիթի հետ ծանոթացել ենք ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այն ժամանակ դպրոցների շնորհալի աշակերտները այցելում էին զորամաս և միջոցառումների մասնակցում զինվորների հետ։ Այդ շնորհալի աշակերտներից մեկն էլ ես էի (ժպտում է -հեղ․)։ Դավիթն այդ ժամանակ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ ես դպրոցական էի․ հենց ռազմական ինստիտուտում միջոցառման ժամանակ մենք ծանոթացանք։

– Ձեր պարագայում սերը ծնվեց առաջին հայացքի՞ց, թե հետագայում՝ ժամանակի ընթացքում։
-Ինչպես արդեն նշեցի, մենք ծանոթացել ենք Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Մեր կապը պահպանվեց մինչև Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագիծը։ Շատ պատահաբար լսումներից մեկի ժամանակ հանդիպեցինք և է՛լ ավելի ամրապնդվեց մեր շփումը։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված։

-Ասում են՝ արվեստի ոլորտի մարդիկ ստեղծագործ են ամենուր․ ինչպե՞ս Դավիթը Ձեզ սեր խոստովանեց, ի՞նչ յուրահատուկ բան եղավ այդ օրը։
– Սիրո խոստովանությունն, իսկապես, յուրահատուկ էր ու անսպասելի։ Այն սկսվեց մեկ բաժակ սուրճից, գեղեցիկ միջավայրում․ ամեն ինչ հիանալի էր․․․ Մինչ այսօր հիշում ենք այդ օրը՝ սեպտեմբերի 4-ը, նույնիսկ Դավիթն է հիշեցնում երբեմն։

– Դավիթի մեջ հատկապես բնավորության ո՞ր գծերը, ո՞ր արժեքներն եք կարևորում ու գնահատում։
-Դավիթն ինձ համար այն միակ տղամարդն է, որին միշտ պատկերացրել եմ կողքիս։ Եթե լինեմ անկեղծ, ապա կասեմ, որ շատ արժանիքներ ունի, ինչ-որ հատկանիշ առանձնացնել չեմ կարող։

– Դժվա՞ր է երգչի կին լինելը։
– Եթե լինում են դժվարություններ, ապա դրանք հաղթահարում ենք միասին։

– Դավիթի մեջ ի՞նչը կուզենայիք, որ փոխվեր։
-Ինձ համար նա անթերի է։ Ամեն դոպքում որոշակի բաներ կան, բայց դրանք ժամանակի հարց են։

– Բոլորովին վերջերս տեղի ունեցավ ձեր հարսանիքը։ Որպես նորահարս՝ մի փոքր պատմե՛ք Ձեր տպավորությունների մասին։
-Տպավորություններս մինչ օրս ներսումս են։ Շատ ջերմ, ուրախ և բովանդակալից օր ենք ունեցել։ Անակնկալները ավելի շատ են տպավորվել, քանի որ անսպասելի էին` հատկապես Դավիթի նվիրած երգը։

– Մասնագիտությամբ ո՞վ եք։ Վստահ եմ՝ ստեղծագործական աշխատանքի ընթացքում աջակցում եք Դավիթին։ Ինչպե՞ս եք դա անում։
-Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ եմ, սակայն երկար տարիներ զբաղվել եմ երգով, երևի դա է պատճառը, որ այսօր իմ ունեցած փորձով կիսվում եմ նրա հետ և ուժերիս ներածին չափով յուրաքանչյուր հարցում աջակցում նրան:

24204691_1400917063338836_93382424_n  24205082_1400916936672182_1738675917_n 24172523_1400917533338789_2101252903_n 24135596_1400917536672122_1796016070_n

 

 

http://henaran.am/334655.html

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ