Քաղաքական - Ձվի գինը արհեստականորեն է բարձրացվել. Թռչնաբույծների միության նախագահ

Այսօր, դեկտեմբերի 23-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա, խոսելով թռչնամսի և ձվի շուկայում առկա խմդիրների մասին, ասաց, որ  տարին ամփոփելով կարելի է նկատել, որ այս ամիսներին գնաճը դիտվել է այն պատճառով, որ հոկտեմբերի վերջ և նոյեմբերին եղավ թռչնի վարակի խնդիր, սակայն այժմ այդ խնդիրը լուծված է ներկրված թռչնամսի շնորհիվ:

 

«10 ամիսների արդյունքում թռչնամսի արտադրությունը նվազում չի ունեցել, կապված ամանոորյա արտադրության հետ ավելի կավելանա: Նույնը չի կարելի ասել ձվի արտադրության մասին, նոյեմբեր ամսի ռոտացիան ձգձգվեց, մեծ քանակը շրջանառությունից դուրս եկավ, նորը տեղը չկար»,- ասաց բանախոսը: Նրա խոսքով՝ դեկտեմբերին պիտի փոխարենը լրացվի այդ բացը՝ ներկրման միջոցով:

 

«Երեկ չի առաջի օրվա վիճակով 5.2 մլն հավկիթ է ներկրվել Հանրապետություն և շուկա արտահանվել»,- խոսելով թվերով, ասաց բանախոսը:

 

Ձվի գնի փոփոխություն եղել է, ըստ բանախոսի, հոկտեմբերի վերջում, 2-3 դրամի գնաճ է դիտվել, տուփերի պարագայում 5-10 դրամ:

 

Ամեն տարի ամանորի նախաշեմին կարծես տենդենց է, որ ձվի գինը բարձրանում է: Ինչո՞ւ չի լինում այդ խնդիրը լուծել հարցին բանախոսը պատասխանեց, որ անցյալ տարի այդ խնդիրը լուծվել էր, հիմա կրկին կարգավորման փուլում է:

 

Մի քանի օր առաջ ձուն սուպերմարկետներում 80, անգամ 100 դրամ էր, ինչպես ենք խոսում այդ պարագայում 2-3 դրամի գնաճի մասին և ինչ պատճառներ կան հարցին ի պատասխան բանախոսն ասաց, որ ձվի գնի հետ կապված փոփոխությունների հիմնական պատճառն է, որ անձինք, ձվի բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունենալով, ձեռք են բերում այլ, թանկ տեղերից, և թանկ գնով էլ վերավաճառում: Մնացած մասնագիտացած ֆերմերների արտադրության ձվերը խանութ են գնացել՝ 61 դրամով, 01-ը՝ 65 դրամ, 02-ը՝ 75 դրամ: «Որտեղ չի հաջողվել, միջնորդ է աշխատել, գինը բարձրացվել է: Որպեսզի գինը չբարձրանա, վաճառակետերում հորդորվել է, որ վրադիր գինը արհեստականորեն չբարձրանա»,- ասաց բանախոսը:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ