Քաղաքական - Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծես չի ցանկանում հանձնվել

Այսօր ՝ դեկտեմբերի 21-ին, Պոլսո Հայոց պատրիարքությունում տեղապահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, բարձրացած աղմուկի և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ոդիսականի մասին խոսելիս Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասաց, որ ըստ պետության օրենսրության, ոչ մի ընտրության մասին չի կարող լինել խոսք, եթե պետությունը դա չի ընդունել: Իսկ փաստացի ոչ մի տեղապահի նամակ պատասխանի չի արժանացել իշխանությունների կողմից: Բացի այդ, Թուրքիո իշխանությունները շարունակում են աջակցել իրեն՝ որպես նախկին պատրիարքի փոխանորդի և նրա ու իշխանությունների հարաբերությունները ընդհանրապես չեն տուժել:

 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով, այն լուրերը, որ ինքը խոչընդոտ է հանդիսացել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին, վայր չի դնում իր իրավասությունները, այդ ամենը հակառակ կողմի զրպարտություններ են, ինքը վայր կդներ, եթե նման հայտարարություն կամ որոշում լիներ Թուրքիո իշխանությունների կողմից:

 

Tesaket.info-ի հարցին՝ Պոլսո մեջ մեծ զանգված դեմ է ձեզ, սակայն դուք շարունակում եք մնալ Պոլսո պատրիարքի պաշտոնին, բայց համայնքը ընդունում է տեղապահին, դուք ճի՞շտ եք համարում դա և արդյո՞ք լրացուցիչ լարվածություն չի ստեղծվում, արքեպիսկոպոսը ասաց, որ համայնքը այդ հարյուր հոգին չեն, համայնքը ավելի լայն հասկացություն է: Ըստ բանախոսի՝ այսօր համայնքը բաժանված է չորսի, կան Աթեշյանի կողմնակիցներ, կան Բեկչյանի կողմնաակիցներ, կան Մաշալյանի կողմնակիցներ, և Գարեգին արքեպիսկոպոսի դեմերը: «Պատրիարքին վար իջեցնելու մարմին չկա, Պոլսո պատրիարքի պաշտոնը մինչև մահ է, բացի այդ, Թուրքիո իշխանութուններն ասում են, վերադարձեք նախկին վիճակին, և մենք կընդունենք ձեր որոշումները»: Արքեպիսկոպոսի խոսքով՝ եթե տեղապահը վայր դնի իր պարտականությունները, Արամ արքեպիսկոպոսը կդիմի պետությանը՝ ընտրությունը պատշաճ ձևով կազմակերպելու համար:

Հարցին, եթե այդ պարագայում լինեն ընտրություններ, դուք կրկի՞ն կառաջադրեք ձեր թեկնածությունը, Արամ սրբազանը պատասխանեց, որ ինչու ոչ: «Եթե ես դեռ առողջ եմ, եթե ինձ ընդունում է իշխանությունը, ինչու ոչ: Այլ բան է, ես կընտրվեմ համայնքի կողմից, թե՝ ոչ: Բայց ընտրությունը չպետք է լինի միայն եկեղեցու ներսում: Ոչ թե պատրիարքարանի ներսում պետք է կղերականները ընտրություն կատարեն, այլ համայնքը»:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ