Քաղաքական - Ինչո՞ւ Իգոր Սարուխանովին արդեն 20 տարի է, չեն կանչում Հայաստան

«Ինչու ես չեմ գալիս Հայաստան, այս հարցը պետք է տալ ոչ թե ինձ, այլ ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարներին»,- այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամրջի շրջանակներում իր՝ Երևանում վաղուց չլինելու մասին այսպես արտահայտվեց հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հայտնի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Իգոր Սարուխանովը: Նա, խոսելով իր՝ հայերի մասին նոր երգաշարից, ասաց, որ հույս ունի, այս անգամ վերջապես գալ Երևան: «Վերջերս զանգահարում եմ իմ լավ ընկեր Սոսո Պավլիաշվիլիին, ասում եմ՝ ինչպե՞ս ես, ասում է՝ «Լավ եմ, Երևանում եմ»: Ու ես ինքս իմ վրա բարկանում եմ, որ Սոսոն, վրացի լինելով, տարին երկու անգամ Հայաստանում է, իսկ ես…»,- լրագրողների հետ տեսակամրջի ժամանակ ասաց Սարուխանովը:

 

Խոսելով այն մասին, ինչ է իր համար Հայաստանը և ունի արդյոք կոմպոզիտորը հայկական սիրված երգ, բանախոսն ասաց, որ նախ ինքը ծնվել է որպես հայ տղա Սամարղանդում, այնուհետև ծանոթացել է Ստաս Նամինի հետ, ով նախկինում Միկոյան էր, աշխատել է Հայհամերգ-ում, և այնտեղ աշխատելով ելույթ են ունեցել Երևանում, Սպիտակում, այլ քաղաքներում ևս:  Ինչ վերաբերում է սիրված հայկական երաժշտությանը, բանախոսի խոսքով այն երգը, որը միշտ իրեն հետ է եղել, «Քեզ եմ սիրում» երգն է:

 

Հարցին, երբ է երգիչը մտադիր գալ Հայաստան, Երևան, բանախոսն ասաց, որ իր աշխատանքը այնպես է, որ պետք է այստեղից զանգահարեն-կանչեն, որ նոր խոսվի, մտածվի, նախագծվի նրա գալուստը Երևան: «Եթե ինձ չեն զանգահարում 20 տարի, երբ ես դուրս չեմ գալիս սոցցանցերից, հեռուստատեսությունից, ես մտածում եմ, որ կամ իմ երգերի կարիքը չկա այդտեղ կամ այն է պատճառը, որ իմ երգերը ռուսերեն լեզվով են»,- ասաց Սարուխանովը: Ըստ երգչի, հարց է պետք տալ, ինչու մինչև հիմա նա չունի Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, գուցե դրա պատասխանն էլ լինի՝ նրա 20 տարի Հայաստանի կողմից չկանչվելու փաստի պատասխանը ևս:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ