Մշակույթ - Կրթության, գիտության, մշակույթի հանդեպ չկա պետական մոտեցում. Միլիտոնյան

Կրթություն, գիտություն, սպորտ – այս երեք ասպարեզները հային ամբողջ աշխարհում ներկայացնող ամենակարևոր մակարդակներն են, ու կրճատել այդ ոլորտների բյուջետային մասը, կնշանակի վտանգի տակ դնել, թե մենք ինչ մակարդալժկով ենք ներկայանում և կկարողանանք արդյոք ներկայանալ այսուհետ: Այս կարծիքին է ՀՀ ԳԳչրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, որը վստահ է, որ պաշտպանական խնդիրները մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, իհարկե, առաջնահերթ են, բայց դա չպետք է մղի մյուս երեք կարևոր ոլորտները հետին պլան: Բանախոսը, խոսելով հատկապես ՀՀ նախագահի՝ երեկ տված հարցազրույցի մասին ասա, որ թեև նախագահն ասել է, որ կրթության ոլորտում կրճատում չի դիտվել բյուջեի առումով, և ուղղակի բյուջեի մեծ մասը վերահասցեավորվել է պաշտպանության ոլորտին, վստահ է, որ երկրի անվտանգութունը պաշտպանողին նաև կրթություն է պետք, մշակույթ, որ նրա մեջ արթուն լինի հայրենասիրական ոգին: Այդ ոգին ապահովողը մշակույթն է, գիտությունը:

 

Հայ րողը միայն ինքն իրեն չի ներկայացնում, նա մի ամբողջ ժողովուրդ է: Այս ոլորտների հանդեպ, ըստ բանախոսի, պետք է լինի պետական լուրջ աջակցություն, որը այսօր սակավ է:

 

Միլիտոնյանի խոսքով, վերջերս անցկացված մարաթոնի ժամանակ պարզ դարձավ, որ գուցե որոշ մեկենասներ օգնում են սպորտի, այլ ոլորտներոում, բայց դա շատ քիչ է: Արվեստագետը պետք է ունենա հնարավորություն իր ստեղծագործությունը հասցնելու հանրությանը: Ասում ենք ՝ քիչ ենք կարդում: Հեռուստատեսությամբ քիչ է խոսվում այս կամ այն գրքի, գրողի մասին, դրա համար էլ քիչ են կարդում: Քիչ են մշակութային հաղորդումները, գրական հաղորդումներ ընդհանրապես չկան: Այս ամենը խնդիրներ են, որոնք պահանջում են պետական քաղաքականություն և մոտեցում:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ