«Տեսակետ» մամուլի ակումբ - Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբում


Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Սակի և սանս» ՍՊԸ հիմնադիր Զորիկ Ղարիբյանը, «Վանարդի» ՍՊԸ հիմնադիր Վարուժան Մուրադյանը, Ոսկեվազի գինու գործարանի տնօրեն Լևոն Նուրազյանը, «Վան-Սևան» ՍՊԸ հիմնադիր Ալինա Մկրտչյանը, «Վայք գրուպ» ՍՊԸ հիմնադիր Դավիթ Զաքարյանը, «Գևորգյան» գինու գործարանի հիմնադիր Վահագն Գևորգյանը, «Տրինիտի» ՍՊԸ հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը և հնագետ Բորիս Գասպարյանը (հիմնական բանախոսները՝ երեք հոգի): Թեման՝ «Վեճ և դատական գործեր կարասներում գինի արտադրող գործարանների դեմ: Ով և ինչու է արգելում հնամյա կարասներում գինի արտադրել: Արդյոք այս խնդիրը կարո՞ղ է իջեցնել հայկական գինեգործության վարկանիշն աշխարհում»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ