Տարածաշրջան - Անգամ Ալեքսանդր Գորդոնի պես կոպիտ մարդն էր հուզվել. սա է Ռուսաստանի ապագան

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող Мужское/ Женское հաղորդումը շոկի էր ենթարկել և հաղորդավարներին, և հանդիսատեսին:

Բանն այն է, որ հաղորդման թեման էր Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի Ստեպնոյե արվարձանում օրեր առաջ բոլորին ցնցած դեպքը, հրդեհից խեղդամահ են եղել 5 անչափահաս երեխաներ, այն ժամանակ, երբ նրանց ծնող կոչվածները հարբած ընկած են եղել տանը: Մահացած երեխաները՝ Արտյոմ՝ 1.5 տարեկան, Վալերի 3 տարեկան, Տոլյա 4 տարեկան, Վիոլետտա 5 տարեկան, Սնեժանա 7 տարեկան, կենդանի այրվել են սեփական տանը գիշերով, նախնական վարկածը՝ ծխախոտի պատճառով առաջացած հրդեհ: 

Ամենասարսափելին այն է, որ մարդկանց հավաստմամբ, երեխաների հայրը փորձել և փրկել է հեռուստացույցը, տան ապրանքներից, իսկ երեխաներին փրկելու փորձեր էլ չեն արվել:

Եվս մեկ սարսափելի փաստ, որ ընտանիք ասվածի հոր կինը չի հանդիսանում երեխաների մայրը: Նրա առաջին կինը մահացել է լյարդի ցերոզից: 

Ամբողջ գյուղն էր խոսում, որ հարբեցողների ընտանիք է եղել անբարենպաստ, սակայն հարց է առաջանում, բազմազավակ հարբեցողների ընտանիք, ո՞ւր է նայել խնամակալության օրգանը:  

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ