Քաղաքական - Կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2018 թվականի վերջերին (լուսանկարներ)

Այսօր, դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նկարիչների միության դահլիճում կրկեսին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպել էր մամուլի ասուլիս, որտեղ բանախոսը` Երևանի կրկեսի գեղ. ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆ. Սոս Պետրոսյանը վերջապես պատասխանեց բոլորիս այդքան հուզող հարցին, թե արդյոք երբ է բացվելու Երևանի կրկեսը:

 

Ըստ նրա՝ դա տեղի կունենա 2018 թվականի վերջերին, բայց կոնկրետ ամիս-ամսաթիվ բաախոսը չկարողացավ նշել, այն պարզ պատճառով, որ ինքն էլ ամեն օր գնում-կանգնում է շինարարների գկլխին և նույն հարցը տալիս, թե երբ:

 

Հարցին, թե ինչու է ամբողջ Կրկեսի շենքը ապակեպատ, երբ մենք հրաշալի տուֆ ունենք, Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ դա հատուկ է արվել և ապագայում այդ բոլոր ապակիները ծառայելու են որպես մոնիտոր: Ըստ Կրկեսի տնօրենի պարզաբանման՝ դրսից այցելուն կամ սովորական անցորդը կկարողանա տեսնել այն ամենը, ինչ կատարվում է, տարբեր կրկեսային համարներ, և այլն: Դա հատկապես կնպաստի Կրկեսի վերանորոգումից անմիջապես հետո Դյուսոլեյ Կրկեսի՝ Հայաստանում հյուրախաղերին: Բացի այդ Հայաստան են խոստացել գալ իրենց կրկեսով Զապաշնի եղբայրները:

 

Հիշեցնենք, որ «Նկարիչների միությունում» դեկտեմբերի 4-ին բացվել է «Կրկես» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ճանաչված և երիտասարդ նկարիչների, խեցեգործների, քանդակագործների` կրկեսային թեմաներով աշխատանքները:

 

Ստորև ներրկայացնենք լուսանկարներ ասուլիսից և ցուցահանդեսից:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ