Քաղաքական - Հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը՝ Սիմոն Գրքաշարյանի մասին

«Սիմոն Գրքաշարյան. Զարմանալի, զարմանալի, զարմանալի մի անձնավորություն: Ինձ թվում է, ես նրան ճանաչում եմ շատ վաղուց, մի հազար, երկու հազար, կամ երեք հազար տարի առաջ, որովհետև նա ծնվել էր երկու հազար, գուցե չորս հազար տարի առաջ, ինչու, որովհետև այնպես գեղեցիկ, այնպես հավաստի, այնպես ճշմարիտ էր պատմում մինչև Քրիստոսի ծնունդը հին Հայաստանի մասին, այնպես հետաքրքիր փաստերով էր նա պատմական իրադարձությունները մեզ ներկայացնում, որ թվում էր, թե մասնակցել է այդ ամենին, և որպես ականատես եկել հասել է մինչև մեր օրերը: Ես սիրով եմ ամեն անգամ բացում նրա գրքերը և սիրով ընթերցում եմ հատկապես հին հունական դրամատուրգիան: Պարտական ենք մենք շատերս, որովհետև չգիտենք հին հունարեն: Նա հայերեն թարգմանեց հին հույն դրամատուրգների ստեղծագործությունները, մենք ծանոթացանք այդ հին աշխարհի հանճարեղ ստեղծգործությունների հետ, որոնք այսօր էլ պատմում են մարդու ցավի, տառապանքի, երազանքի մասին: Արվեստի ստեղծագործությունը հավերժական է, որովհետև արվեստի ստեղծագործության մեջ յուրաքանչյուր հեղինակ դնում է իր հոգու կրակը, իր հոգու լույսը, իսկ դրանք հավերժական զգացողություններ են:

Իմ սիրելի Սիմոնին հիշելիս նրա կողքին հիշում եմ նաև սքանչելի մի բանաստեղծուհու, Արշալույս Մարգարյան, ականջիս է ձայնը, Վան քաղաքի մասին նրա գրած սքանչելի բանաստեղծությունը, որի մի տողը անընդհատ կրկնում եմ.

«Արտամետի այգի, արտամետի այգի, հառաչանքիս առաջ դռնակդ բաց…»:

Սիմոնը, Արշալույսը հառաչանքով էին հիշում մեր չքնաղ հայրենիքը, և երազում էինք, որ մի օր Վանում Արշալույսենց տանը քեֆ-ուրախություն կանենք: Ես դեռ այդ օրվան սպասում եմ:

Սիմոնը որպես մարդ, որպես հարևան, շատ հետաքրքիր անձնավորություն էր, ես ասացի, որ ճանաչում եմ 4 հազար տարի, մի գիրք կա, որ ես շատ սիրում եմ, այն կոչվում է՝ Հին Հայաստանի պետական կառուցվածքը Մ.Թ.Ա. 6-4 րդ դարերում: զարմանալի գիրք, փաստերով ոչ միայն հայ պատմաբանների, այլև հույն պատմիչների բերած տեղեկություններով: Մենք չգիտենք հին հունարեն, Սիմոնը գիտեր: Ես կարող ՛շատ երկար խոսել այդ զույգի մասին, Արշալույսի մասին, Սիմոնի մասին, ովքեր այս աշխարհի բնակիչներ չէին, նրանք եկել էին արվեստի սքանչելի աշխարհից և այսօր էլ շարունակում են ապրել այդ աշխարհում: Արվեստը հավերժական է և արվեստ ստեղծողն էլ հավերժորեն ապրում է այս աշխարհում: Ուստի թեև ֆիզիկապես Գրքաշարյանը մեզ հետ չէ, բայց նա մեզ հետ է, մեր մեջ, քանի դեռ մենք ապրում ենք արվեստով, հպարտանում մեր պատմությունով, մեր գիտությամբ ու մշակույթով, մեր արմատներով»:

 

Կրկյաշարյան Անուշ  

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ