Հասարակություն - Մեր երկրում պետք է էկոմակույթ ձևավորվի

 

Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ մեր երկրում դեռևս ամբողջապես չի ձևավորվել նորմալ էկոմշակույթ. շատերը չեն կարևորում շրջակա միջավայրի, բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը:

Արդեն ձմեռ է, և գաղտնիք չէ, որ ապօրինի ծառահատման դեպքերը գնալով շատանալու են: Խոսելով այս մասին՝ բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց. «Անտառամերձ տարածքներում ապրող մարդկանց պետք է ապահովել աշխատանքով: Նրանց սեցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծում ստանան, այլապես այս խնդիրը միշտ էլ լինելու է», - նշեց Կարինե Դանիոլյանը՝ ընդգծելով՝ դրական է համարում այն փաստը, որ անեգակնային էներգիայով հոսանք ստանալու ձգտումներ կան Հայաստանում. այս ասպարեզում Հայաստանը դանդաղ քայլերով առաջ է ընթացում:
 Բնապահպանն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե

Սևանից, Եղեգիսից ջուր  են գողանում:

«Եղեգիսի հետ կապված՝ անընդհատ վեճեր են լինում: Եթե լսենք ՀԷԿ-երի միության ներկայացուցիչներին, ապա կասեն՝  սո՛ւտ է, նման բան չկա: Բայց, երբ նայում ես թվերին, թե երբ է իջնում ջրի մակարդակը, ապա տեսնում ես, որ հիմնականում էներգետիկ նպատակներով են ջուրը բաց թողնում՝ չնայած կառավարության որոշման համաձայն՝ միայն ոռոգման նպատակով պետք է Սևանից ջուր բաց թողնել: Ասեմ, որ ջրի ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001 թվականին: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ, հասկանալի չէ: Ակնհայտ էր, որ էներգետիկ նպատակներով էին  ջուրը բաց թողնում՝ չնայած ատոմակայանը աշխատում էր», - նշեց  բնապահպանը:


Հասմիկ Բալեյան

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ