Ժամանց և շոու բիզնես - The Fashion Awards-2017 մրցանակաբաշխության աստղային հյուրերը (Լուսանկարներ)

Մոլորակի ամենագեղեցիկ կանայք ներկա են գտնվել The Fashion Awards-2017 մրցանակաբաշխությանը:

Նախօրեին Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում կայացել է նորաձևության աշխարհի համար ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը` The Fashion Awards-ը, որի շրջանակներում հյուրերը կարմիր գորգի վրա հայտնվել էին իրենց լավագույն հագուստներով: Կարմիր գորգի վրա հայտնվել են Իրինա Շեյքը, Կայա Գերբերը, Ադվոա Աբոան, Նաոմի Քեմփբելը, Սթեֆանի Սեյմուրը, Օլգա Կուրիլենկոն, Կարլի Կլոսը, Սելենա Գոմեսը, Փինկը և շատ այլ հայտնիներ: Մրցանակաբաշխության շրջանակներում հարգել են ընթացիկ ամսում կյանքից հեռացած աշխարհահռչակ դիզայներ Ազեդին Ալայայի հիշատակը: Իսկ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը մրցանկաբաշխությանը հենց Ազեդին Ալայայի զգեստով էր ներկայացել հուզիչ ելույթ է ունեցել դիզայների մասին և նրան նորաձևության աշխարհում իր հայրն անվանել: Տարվա դիզայներ ճանաչվել է Ռաֆ Սիմոնսը (Calvin Klein), իսկ թանկարժեք զարդերի ոլորտում Ջոնաթան Անդերսոնը (Loewe):

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ