Մշակույթ - Կայացավ Արեգ Գրիգի Առաջին՝ «Սղագրեր» գրքի Շնորհանդեսը

Արամ խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լրագրող, հաղորդավար՝ Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ Սղագրեր ապաշխարության եւ Սղագրեր սիրո: Այն ընգրկում է հեղինակի 1996-2017 թթ գրված ստեղծագործությունները: Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչեցին նաև Արեգ Գրիգի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: Երգերի կատարումները վստահվել էր ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանին: Միջոցառումն ուներ բարեգործական նպատակ: Երեկոյի ընթացքում գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է « Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամին: Միջոցառման համակազմակերպիչներն են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ