Քաղաքական - ԱԱ-2018-ի վիճակահանությունը

Այսօր` դեկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 19:00-ին Մոսկվայի Կրեմլյան պալատում կմեկնարկի Աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը:


 

A խումբ. 1. Ռուսաստան, 2. Սաուդյան Արաբիա, 3. Եգիպտոս, 4. Ուրուգվայ

B խումբ. 1. Պորտուգալիա, 2. Իսպանիա, 3. Մարոկկո, 4. Իրան

C խումբ. 1. Ֆրանսիա, Ավստրալիա, 3.Պերու, 4.Դանիա

D խումբ. 1. Արգենտինա, 2. Իսլանդիա, 3. Խորվաթիա, 4. Նիգերիա

E խումբ. 1. Բրազիլիա, 2. Շվեյացրիա, 3. Կոստա-Ռիկա, 4. Սերբիա

F խումբ. 1. Գերմանիա, 2. Մեքսիկա, 3. Շվեդիա, 4. Հարավային Կորեա

G խումբ. 1. Բելգիա, 2. Պանամա, 3. Թունիս, 4. Անգլիա

H խումբ. 1. Լեհաստան, 2. Սենեգալ, 3. Կոլումբիա, 4. Ճապոնիա

19:25 - Բեմ են դուրս գալիս վիճակահանության ասիստենտները` Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Ֆաբիո Կանավարոն, Կաֆուն, Դիեգո Մարադոնան, Կառլես Պույոլը, Դիեգո Ֆորլանը և Նիկիտա Սիմոնյանը:

19:22 - Երբ մեկ վայրում են հայտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ֆուտբոլի լեգենդներ՝ Պելեն և Մարադոնան

19:21 - Ռուսական ժողովրդական պար

19:16 - Գերմանիայի ընտրանու նախկին հարձակվող Միրոսլավ Կլոսեն բեմ է բարձրացնում Աշխարհի առաջնության գավաթը: «Սա հիանալի մրցանակն է: Չեմ կարողանում նայել նրան առանց ջերն հույզերի»,- ասել է գերմանացի նախկին ֆուտբոլիստը:

19:14 ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին, մրցաշարի կազմակերպիչներին և ռուս ժողովրդին:

19:12 - Ելույթ է ունենում Ալսուն: Մինչ այդ ներկայացնենք, թե ինչպես են հանդիպել ֆուտբոլի լեգենդ Պելեն և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

19:11 - «Վլադիմիր Պուտին, հարգելի ընկերներ, բարի երեկո, բարի գալուստ Մոսկվա: Շնորհակալ ենք, Ռուսաստան»,- ասել է Ինֆանտինոն, այն էլ` ռուսերեն: Վատ չէ, պն Ինֆանտինո:

19:08 - «Սպասում ենք, որ հյուրերը վայելեն ոչ միայն ֆուտբոլային տոնը, այլ նաև ծանոթանան մեր երկրի հետ: Աշխարհի առաջնությունը կանցկացվի 11 քաղաքներում և երկրպագուները կարող են տեսնել մեր մեծ երկրի տարբեր շրջանները: Յուրաքանչյուր ոք, ով մեկ անգամ այցելել է Ռուսաստան, գիտի, թե մենք ինչպես ենք դիմավորում հյուրերին»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

19:06 - Ելույթ է ունենում Վ. Պուտինը, նրա հետ է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

19:04 - Հյուրերի ցուցակը, ովքեր պետք է հանդիպեին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ժամանել է Կրեմլ:

18:55 - Ամեն ինչ պատրաստ է վիճակահանության մեկնարկին

18:46 Աշխարհի Գավաթը «պաշտպնված է» լավագույն պաշտպանների կողմից

18:45 - Էլ ինչ վիճակահանություն, առանց Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի

18:40 - Այս երեկոյան բեմում կփայլեն համաշխարհային ֆուտբոլի լեգենդները: Աշխարհի 2018թ. առաջնության վիճակահանության արարողությունը կվարի ռուս հայտնի հեռուստահաղորդավար, դերասան և շոումեն Իվան Ուրգանտը:

Վիճակահանության արարողության ընթացքին կհետևեն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը և ռուս լրագրողուհի Մարիա Կոմանդնայան: Նրանց կօգնեն ֆուտբոլի լեգենդներ Միրոսլավ Կլոզեն, Լորան Բլանը, Գորդոն Բենքսը, Կաֆուն, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆոռլանը, Դիեգո Մարադոնան, Կառլես Պույոլը և Նիկիտա Սիմոնյանը: Վիճակահանության արարողության ժամանակ կհնչեն երգեր Ալսուի և Լարիսա Դոլինայի կատարմամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ