Քաղաքական - Փայլ ու շքեղություն. տոնական դրեսս կոդը՝ առօրյա կերպարներում (Photo)

 

Այն, որ փայլը կրկին ակտուալ է , արդեն գրել ենք   Փայլի’րինչպես ադամանդսեզոնի գլամուրային թրենդը նյութում:  Կանացի զգեստապահարանի այս շքեղ դետալի  տրիումֆային comeback-ի սկիզբը դրվեց Միլանի և Նյու Յորքի նորաձևության  շաբաթներում: Բացի  ամենահեղինակավոր դիզայներների հավաքածուներից, այն  կարելի է հանդիպել նաև  streetstyle կերպարներում: Փայլուն հատվածներ եւ էքստրավագանտ փետուրներ. տոնական դրեսս կոդը դառնում է աշխարհի նորաոճ աղջիկների առօրյա համազգեստը։

Նախընտրելի են թանկարժեք մետաղներով եւ քարերով զարդանախշերը։ Արեւի տակ արծաթագույն վադալասկաները, տաբատներն ու բարձր մեջքով կիսաշրջազգեստներն այնպիսի տեսք են ստանում,  ասես ձեւավորվել են թաց մետաղից։

Ժամանակի ոգուն համապատասխանում են էկլեկտիկ կերպարները. շքեղ զգեստները նորաձեւ աղջիկները համադրում են դեմոկրատիկ իրերի հետ. օրինակ՝ տղամարդկանց վերնաշապիկների, ջինսերի եւ այլն։

Հագուստին՝ ջայլամի փետուրներից դեկոր, որը ներկված է հնարավոր բոլոր երանգներով, իսկ ահա ճապոնական  Vogue-ի խմբագիր  Աննա Դե Ռուսոն ընտրությունը տանում է դեպի ամպ-վերարկուն՝ սպիտակ փետուրներով։ Քիչ էքսցենտրիկ, սակայն եւս էֆեկտիվ տեսք ունեն տրենչերն ու լակոնիկ վերարկուները, որոնց մանժետներին եւս փետուրներ են։

Հատուկ ուշադրություն արժե դարձնել աքսեսուարների ընտրությանը. ծավալուն կլատչեր բազմերանգ փետուրներով եւ մեծ մետալիկ կտորներով. դրանք  կենդանացնում են ամենալակոնիկ կերպարը։

 

Wnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ