Քաղաքական - Թուրքիան հայտարարել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հարցի կարգավորման քննարկումների շրջանակներում:

 

Չավուշօղլուն համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ  քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

 

«Ես հաստատեցի Մինսկի գործընթացին Թուրքիայի  աջակցությունը», - թվիթթերյան իր միկրոբլոգում գրել է արտգործնախարարը՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ