Քաղաքական - Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը տեղյակ է Կիևում Արման Մանուկյանին առևանգելու մասին

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը տեղյակ է Կիևում Արման Մանուկյանին առևանգելու մասին:

Tert.am-ի հարցին՝ տեղեկություններ կա՞ն, որ Կիևում առևանգել են Արման Մանուկյանին, դեսպանատունը տեղյա՞կ է, և ի՞նչ մանրամասներ կան, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Դեսպանատունը տեղյակ է»:

Նույն հարցի վերաբերյալ Տեղեկատվական քաղաքականության գծով ՀՀ Ուկրաինայի դեսպանի խորհրդական Արման Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր միջադեպ կապված ՀՀ քաղաքացիների կամ Ուկրաինայի հայազգի քաղաքացիների հետ մշտապես գտնվում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ուշադրության կենտրոնում:

«Տեղեկացնեմ Ձեզ, որ նման դեպքերում մեր կողմից բոլոր հնարավոր միջոցներն, անպայման, ձեռնարկվում են»,-ասաց Աբովյանը:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են: Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով:

Նշենք, որ Արման Մանուկյանը «Շինանյութի Սերոժ» մականունով հայտնի Սերգեյ Մանուկյանի որդին է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ