Քաղաքական - Մոուրինյուն բացել է փակագծերը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անգլիական Պրեմիեր-լիգայի 14-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ անցկացրած խաղից հետո կատակել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղակոշիկների վերաբերյալ:
Հիշեցնենք` հանդիպումն ավարտվել է ՄՅՈւ-ի` 4:2 հաշվով հաղթանակով, իսկ Լուկակուն չի կարողացել աչքի ընկնել խփած գնդակով.

«Կարծում եմ` Լուկակուին լավ պայմանագիր է անհրաժեշտ խաղակոշիկ արտադրող ընկերություններից մեկի հետ: Այս պահին նա որևէ պայմանագիր չունի բրենդային ընկերության հետ, այդ իսկ պատճառով խաղում է սև խաղակոշիկներով:

Իսկ եթե լուրջ, ապա նա հիանալի է աշխատում թիմի հետ: Ես նրան երբեք չեմ մեղադրի բաց թողած շանսերի համար: Նա անհավանական պրոֆեսիոնալ է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:

HayNews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ