Քաղաքական - Կարծես զգում էի, որ հիվանդանալու եմ կամ նման մի բան ինձ հետ պատահելու է. Դմիտրի Խվորոստովսկի

Նոյեմբերի 22-ին լուր ստացվեց ռուսական լրատվամիջոցներից, որ Լոնդոնում վախճանվել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր ռուս երգիչ Դմիտրի Մալիկովը:

«Ես այս տեղեկատվությունն ստացել եմ իմ բանաստեղծուհի Լիլյա Վինոգրադովայից, որը նրա մտերիմն էր, և որն այնտեղ նրա հետ էր: Նա ինձ գրել է, որ Դմիտրին մահացել է Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 03:36-ին»,-ասել է Մալիկովը: Խվորոստովսկին մահացել է կյանքի 56-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո: 2015 թվականի հունիսի վերջին երգիչը, որն արդեն երկար տարիներ ապրում էր Լոնդոնում, հայտարարել էր, որ ուղեղի ուռուցք ունի:

Այսօր ռուսական Առաջին ալիքով թողարկվեց Թող խոսեն / Пусть говорят հաղորդաշարը, նվիրված մեծն երաժիշտի կյանքին, հաղորդման ընթացքում ցուցադրվում էին տեսանյութեր՝ Խվորոստովսկու հետ էքսքլյուզիվ հարցազրույցից դրվագներով, խոսեցին և իրենց վիշտը հայտնեցին նրա ընկերներն ու կոլեգաները: 

Tesaket.info-ն ևս ցավում է նման մեծության՝ կյանքից հեռանալու կապակցությամբ:

 

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ