Քաղաքական - Այսօր Ռուսաստանում հրաժեշտ են տալիս Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն

Այսօր, նոյեմբերի 28-ին, Ռուսաստանի Դաշնությունում վերջին հրաժեշտը տվեցին Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկուն՝ հուղարկավորելով նրան Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հուղարկավորության կազմակերպիչներ Պավել Աստախովը և Դմիտրի Բերտմանը: Խվորոստովսկին, որն ընտանիքի հետ երկար տարիներ ապրել Է Լոնդոնում, մահացել Է կյանքի 56-րդ տարում՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո. նա ուղեղի քաղցկեղ ուներ:

«Դմիտրի Խվորոստովսկու մահվան կապակցությամբ նոյեմբերի 27-ին կայացավ հրաժեշտի և քաղաքացիական հոգեհանգստի արարողություն: Մոսկվայում կկատարվի դիակիզում, և նոյեմբերի 28-ին աճյունափոշին հողին կհանձնվի Նովոդևիչիե գերեզմանատանը: Խվորոստովսկու գերեզմանը ընդամենը հարյուր մետր Է հեռու Շալյապինի շիրմից»,-ասել են կազմակերպիչները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ