Քաղաքական - Արդեն պաշտոնապես․ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը նշանվել են /ֆոտո/

Արդեն պաշտոնապես՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ու ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը նշանադրվել են։ Այդ մասին հայտնել են Քլարենս հաուսի՝ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների ուեսթմինսթերյան նստավայրի թվիթերյան էջում։

«Ձերդ Թագավորական գերազանցություն Ուելսի արքայազնը երջանիկ է հաղորդել արքայազն Հարրիի եւ օրիորդ Մեգան Մարքլի նշանադրության մասին: Հարսանիքը կկայանա 2018-ի գարնանը: Հարսանիքի օրվան վերաբերող հետագա մանրամասները պատշաճ կարգով կհաղորդվեն», – ասվում է հաղորդագրության մեջ:

նշվում է, որ նշանադրությունը կայացել է այս ամսվա սկզբին։

Հարսանիքը տեղի կունենա մյուս տարի՝ գարնանը։ Շուտով հարսանիքի մանրամասների մասին կհայտարարվի։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին եւ արքայական ընտանիքի անդամները իրենց հավանությունը տվել են այս ամուսնությանը։

 

 

Меган Марк и принц ГарриМеган МарклПринц Гарри

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ