Քաղաքական - Կրթության, գիտության ոլորտը, որը վերացման շեմին է կանգնած, զարգացնելու փոխարեն մի բան էլ ԲՈՀ-ն ենք վերացնո՞ւմ

ՀՀ կառավարության կողմից քննարկման մեջ է մտել գիտության և գիտատեխնիկական գործունեության վերաբերյալ նոր օրենքի նախագիծ, ըստ որի առաջարկվում է գիտությունների թեկնածուներին միանգամից դոկտորական աստիճան շնորհել: Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը կարծում է, որ դրա արդյունքում ԲՈՀ-ը կարող է փակվել: «Փաստորեն, ով ուզի և գումար վճարի, այս կերպ դոկտորական կոչման կարժանան՞»,- հարցնում է բանախոսը և հավստում, որ ԲՈՀ-ը (Բարձրագույն Որակավորման Հանձնաժողով), այսօր կատարում է ահռելի աշխատանք, ունի ահռելի իրավասություններ, կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի, եթե նման օրենք ընդունվի, այդ բոլոր գործառույթները, որոնք կոչված էին միայն իսկապես արժանագույններին տրամադրել այդ կոչումը, կդադարեն անհրաժեշտ լինել, և այդ կառույցն էլ, որի վրա, ըստ հոգեբանի, չէր կարողանում ազդել ոչ մի ռեկտոր, ոչ ոք անգամ Կառավարությունում, ուղղակի դառնում է ոչ անհրաժեշտ մի կառույց և փակվում:

Բանախոսի խոսքով` եթե այդ վերահսկողական ֆունկցիան հանվի, նորից կվերադառնանք ԽԾԲ-ին: Գուցե այս օրենքը պետք կլինի մի 10 տարի հետո, երբ, բարձրացնելով գիտության, կրթության մակարդակը երկրում, իրոք կկարողանանք ասել, որ գիտությունների թեկնածուն արդեն դոկտոր է: Բայց հիմա մենք ունե՞նք այդ մակարդակը: Բանախոսը այդպես չի կարծում:

Կրկյաշրյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ