Քաղաքական - Բեյոնսեն կարող է ելույթ ունենալ Ռեալի ֆուտբոլիստի հարսանիքին

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ամերիկացի երգչուհի Բեյոնսեի հետ, որպեսզի վերջինս ելույթ ունենա ֆուտբոլիստի` հաջորդ տարի նախանշված հարսանիքին:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, Բեյոնսեն իր ելույթի համար մոտ 1,5 մլն ֆունտ է պահանջում (մոտ 1,68 մլն եվրո):

Ի սկզբանե, Բեյլի հարսանեկան արարողությունը պետք է ավելի շուտ տեղի ունենար, բայց այն հետաձգվել է մինչև հաջորդ տարվա գարուն ֆուտբոլիստի հարսնացուի հոր` ԱՄՆ-ում խարդախությունների համար ազատազրկվելու պատճառով: Արարողությունն, ամենայն հավանականությամբ, կանցնի Իտալիայում:

Պարբերականը գրում է, որ Բեյոնսեի պահանջած բարձր հոնորարը չի վախեցնում Բեյլին: Անձամբ ֆուտբոլիստը «Ռեալում» 300 հազար ֆունտ է վաստակում (մոտ 337 հազար եվրո):

Նշենք` ավելի վաղ հեղինակավոր «Forbes» ամսագիրը հրապարակել է 2017 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը, որը գլխավորում է հենց Բեյոնսեն։ Երգչուհու եկամուտն այս տարի կազմել է 105 մլն դոլար, որը նա վաստակել է «Lemonade» ալբոմի վաճառքի և համերգային շրջագայությունների շնորհիվ:


HayNews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ