Քաղաքական - 2018թ. արևելյան օրացույցով Դեղին հողե շան տարի է. Ինչ գույնի հագուստով դիմավորել Ամանորը. Լուսանկարներ

Յուրաքանչյուր Նոր տարվա նախաշեմին նույն սցենարը կրկնվում է, որը երբեք չի ձանձրացնում, այլ ընդհակառակը հաճելի հոգսերի աղբյուր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր անհամբերությամբ սպասում են նման երկար սպասված և բոլորի կողմից սիրված տոնին: Գրում է Bestcube.space-ն: Արևելյան օրացույցի համաձայն` 2018թ. հովոնավոր և խորհրդանիշ կենդանին Դեղին հրե շունն է: Այս կենդանին հավատարմություն, սեր, ազնվություն, խոհեմություն և ըմբռնում է խորհրդանշում, միևնույն ժամանակ հարկ եղած դեպքում առանց երկար մտածելու մարտի մեջ մտնելու պատրաստակամություն: Տարվա գլխավոր գույնը դեղինն է, քանի որ հենց լուսավոր երանգներն են բազմաթիվ դրական հույզեր և ասոցիացիաներ առաջացնում: 2018 թ. տարերքը հարստություն և պտղաբերություն խորհրդանշող Հողն է: Իսկ աստղագուշակները պնդում են, որ տարին շատ հաջող է լինելու: Մյուսներից առավել դրական ազդեցությունը կզգան հենց շան տարում ծնվածները: Արևելյան օրացույցի համաձայն` Դեղին հողե շան տարին սկսվում է փետրվարի 16-ին և ավարտվում 2019թ. հունվարին: Ինչպես հայտնի է, Ամանորի նախաշեմին աղջիկներին և կանանց ամենաշատը հուզող հարցերից մեկը տարվա խորհրդանիշ կենդանու բարեհաճությանն արժանանալու նպատակով հագուստի ճիշտ ընտրությունն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018թ. տարերքը Հողն է, աստղագուշակները խորհուրդ են տալիս հագուստի հարցում օգտագործել ամբողջ բնական գունային գուման` սև, ոչ վառ կարմիր, նարնջագույն, դեղին, ոսկեգույն և շագանակագույնի բոլոր երանգները: Իսկ չինական աստղագուշակի համաձայն` ամբողջ տարվա ընթացքում Հողե շան բարեհաճությանն արժանանալու համար ցանկալի է դեղին, ոսկեգույն կամ շագանակագույն գույների հագուստով տարին դիմավորել: Խորհուրդ է տրվում խուսափել շատ համարձակ և սադրիչ հագուստներից: Ցանկացած դեպքում չպետք է մոռանալ չափավորության մասին: Խուսափեք հատկապես կարճ, համարձակ, ինչպես նաև բաց ուսերով ու բաց թիկունքով հագուստներից: Խուսափեք նաև փայլեր և մորթե տարրեր պարունակող հագուստներից:

Նյութի աղբյուրը՝ Ankakh.com

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ