Հասարակություն - ՀՀ Առողջապահության նախարարությունը <<թքած ունի>> պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի՝ առողջությանը հասցվող վնասների վրա

Պապիլոմա վիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկները: Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: Լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացին այս մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

 

<<Պապիլոմա վիրուսի դեմ պետք է պատվաստվի 13 տարեկան շուրջ 16 հազար աղջիկ երեխա>>:

 

Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: 

 

Tesaket.infon հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ կարգավորված է, ոոչ մի պատվաստում չի կրում և չի կարող կրել պարտադիր պայման, այն կարող է իրականացվել միայն ծնողի թույլտվությամբ:  

 

Եթե ձեր երեխաներին ստիպեն պարտադիր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում անցնել, անհապաղ դիմեք Tesaket.info-ի խմբագրություն:

 

Հիշեցնենք, որ պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը չի կրում բուժիչ հատկություն, չկան հավաստումներ, որ կկանխարգելի արգանդի վզիկի քաղցկեղ, բայց կան տեղեկություններ և հետազոտություններ, որ հանգեցնում է անպտղության: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ