Քաղաքական - Անկախության հանրաքվեից հետո փաստացի Քուրդիստանը զրկվել է նաև այն արտոնություններից, որ ուներ մինչ այդ

2003թ.-ից կարծես անընդհատ հայտարարվում էր, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն պետք է կայանա, սակայն 3 անգամ հայտարարվելուց հետո էլ որպես այդպիսին գոյություն չունեցավ: 2017թ.-ի մարտ ամսից Մասուր Բարզանին սկսեց հայտարարել հանրաքվեի անցկացման մասին, այս լուրը դարձյալ սվիններով ընդունվեց հարևան երկրների կողմից, նույն Իրաքի և Թուրքիայի կողմից մեծապես, և վերջապես սեպտեմբերի 25-ին այն կայացավ, արդյունք լինելով Իրաքի հետ քրդական կառավարության անդամների վատ հարաբերությունների, սակայն տևեց ոչ լրիվ մեկ ամիս: Այս կարծիքին է քրդական հակամարտության հարցերի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ չնայած այն բանին, որ բազմաթիվ գերտերություններ կոչ էին անում Բարզանիին այս հանրաքվեն չանցկացնել, նա չանսաց այդ կոչերին: Պատմության մեջ նա մնաց որպես քրդերի քրդերին անկախության ինքնորոշման տարած քաղաքական գործիչ:

Սակայն այդ արդյունքները տևեցին որպես այդպիսին ընդամենը մեկ ամիս, հոկտեմբերի 23-ին արդեն Էրբիլում սկսեցին խոսել արդյունքների սառեցման մասին: Բանախոսի խոսքով՝ Էրբիլում գնացել են այս քայլին ոչ այն պատճառով, որ տնտեսական պահանջներ կատարվեցին, այլ որովհետև դիտվեցին ռազմական ճնշումներ:

Բանախոսի խոսքով Սուլեյմանիում, Քիրքուքում, Իրաքի և Քրդստանի համար վիճելի մնացած տարածքներում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, ընդ որում դրանք շատ վատ անդրադարձան ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, բացառություն չէին հայերը: Թուսուրմատու բնակավայրում բնակվող քրդախոս հայերը թուրքմենների կողմից ենթարկվեցին բռնությունների և տեղահանությունների:

Իրաքի կենտրոնական իշխանությունը իրավական դաշտով անկախության հանրաքվեի սառեցման մասին որոշում ընդունեց, այն է՝ Իրաքի վարչական դատարանի միջոցով այս արդյունքները սառեցնել: Սա, ըստ բանախոսի, տեղի ունեցավ այնպիսի ժամանակաշրջանում, երբ Մասուր Բարզանին, քրդական մի շարք կուսակցությունների ճնշման ներքո հրաժարական էր տվել: Հատկանշական է, որ այս հանրաքվեի արդյուքների սառեցումը ընդունվեց Բարզանիի եղբոր որդի, ներկա վարչապետ Նեչիրվադ Բարզանիի կողմից, սակայն ի հակադրություն եղբորորդուն, Մասուր Բարզանին հրավիրեց քաղաքական նիստ և հայտարարեց, որ չի ընդունում անկախության արդյունքների սառեցումը:

Խոսելով այն մեղադրանքների մասին, որ Իրաքը և Քուրդիստանը ունեն միմյանց նկատմամբ՝ այն է Սահմանադրության չկատարման պահով, բանախոսն ասաց, որ ըստ Իրաքի կենտրոնական իշխանութունների 2003 թվականին ընդունած Սահմանադրության, Իրաքի իշխանությունները պարտավորվում են Քրդստանին տրամադրել նավթի վաճառքից ստացած 17%-ը: Մինչ այսօր այդպիսի հատկացումներ տեղի չեն ունեցել: Ըստ նույն Սահմանադրության, Քրդստանի ռազմական կառույցը նույնպես պետք է ֆինանսավորվեր Կենտրոնական իշխանության բյուջեից: Սա ևս չի արվել: Էրբիլը ներկայացնում է Բաղդադին պահանջներ, որ նա պետք է վերաբախշի այդ բոլոր նավթային ռեսուրսները Քրդստանի միջև, վճարի քաղծառայողների աշխատավարձերը, և արտաքին հարաբերություններին չխառնվի: Բաղդադը փորձում է իր հերթին մինչ անկախության հանրաքվեն Քրդստանին տրված այդ լիազորությունները և հնարավորությունները ավելի սահմանափակել: Եթե մինչ անկախության հանրաքվեն Քրդստանը կարող էր վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ապա այսօր որպես այդպիսին նման բան անել չի կարող: Դրա վառ օրինակն է, որ Գերմանիայի արտգործնախարարը այց պետք է կատարեր Բաղդադ, ապա Էրբիլ, սակայն Բղդադը կտրականապես մերժել է այդ այցը դեպի Էրբիլ՝ պատճառաբանելով, որ Իրաքում միակ իրավական ուժ ունեցող կառավարությունը դա Իրաքի կենտրոնական կառավարությունն է:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ