Քաղաքական - Բենզինը երեկ կրկին թանկացել է. Ժողովուրդ

« Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ: Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես բենզինի գինը բարձրանում է, սակայն էժանացումների դեպքում շուկան նույն օպերատիվությամբ չի արձագանքում:

Իսկ այս վերջին թանկացումների պատճառը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այն է, որ 2018թ. տարվա հունվարի 1-ին երբ ուժի մեջ մտնի հարկային օրենսգիրքը, բենզինի համար ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի միասնական դրույքաչափը 1 տոննայի համար կսահմանվի 120 հազար դրամ: Ու հիմա բենզին ներկրողները դեռեւս սեպտեմբերից սկսել են բենզինի գինը աստիճանաբար բարձրացնել, որպեսզի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումից հետո ստիպված չլինեն լրացուցիչ շրջանառու միջոցներ ներդնել»: Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ