Քաղաքական - Լրագրողները տեղեկատվություն հայցելիս պետք է հետևողական լինեն. Լիանա Դոյդոյան

 

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին  «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»նախագահ Լիանա Դոյդոյանը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը:

Նոյեմբերի 26-ին՝ Տեղեկատվության համաշխարհային օրն է: Բանախոս Լիանա Դոյդոյանը, խոսելով պաշտոնական տեղեկատվության մատչելիության մասին` լրագրողներին հորդորեց տեղեկատվական հարցումներ անելիս նախապես տեղեկանալ  իրավական ակտերի, իրենց իրավունքների  մասին:


«Բնականաբար, պաշտոնյաներին ևս չէր խանգարի ծանոթանալ   իրավական ակտերին և բարեխղճորեն տեղեկտվություն տրամադրել տեղեկատվություն հայցողին: Մենք հասկանում ենք, որ լրագրողները շատ զբաղված են, հաճախ չեն ցանկանում դատարանում վիճարկել հարցը, եթե  իրենց չեն տրամադրել հարցման պատասխանը, կխնդրեմ հետևողական լինել, թող դիմեն գոնե մեզ կամ ՀԿ-ներին», - նեց Լիանա Դոյդոյանը:

Բանախոսը շեշտեց` նրանք, ովքեր պետք է տեղկատվություն տրամադրեն, հաճախ ասում են`  էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումները չեն կարող դիտարկվել որպես հարցումներ ու պահանջում են թղթային տարբերակով, փոստով ուղարկել հարցումը, իսկ դա,  բնականբար, հակասում է Կառավարության որոշմանը:

«Մյուս կարևոր խնդիրը, որից բողոքում են  լրագրողներն այն է, որ եթե առաջ չէին պատասխնում նամակներին, ապա հիմա  հաճախ լղոզված պատասկաններ են տալիս», - նշեց Լիանա Դոյդոյանը:

Haynews.am-ի թղթակիը Լիանա Դոյդոյանին խնդրեց ներկայացնել` ո'ր գերատեսչություններն են ավելի բարեխիղճ`  տեղեկատվություն տրամադրելու, թափանցիկ աշխատելու հարցում:

Լիանա Դոյդոյանը նշեց`ցավոք, լիարժեք դրական օրինակ բերել հնրանավոր չէ: Գերատեսչությունների պաշտոնական կայքերի վիճակն ահավոր է.   հետընթաց է գրանցվում: Միանշանակ,  նշել ինչ-որ գերատեսչություն, որը կատարում է օրենքի բոլոր պահանջները, դժվար  կլինի:  Ես կուզենամ նշել Կառավարության աշխատակազմը` որպես բացասական օրինակ` կայքից սկսած: Կառավարության կայքում մենք չենք կարող գտնել աշխատանկազմին վերաբերող ինչ-որ ֆինանասական հաշվետվություն:

«ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասին էլ են խոսում նման դեպքերում, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ գոյություն ունի  տեղեկատվության այնպիսի տեսակ, որը գաղտնի է ու հրապարակման ենթակա չէ:

Մարզպետարանների մասին խոսելով` պետք  է ասեմ` նրանք ավելի լավ են աշխատում, քան թե կենտրոնական գերատեսչությունները`  այդ թվում Կառավարությանը  կից գերատեսչությունները», - նշեց Լիանա Դոյդոյանը:  

Գրիգոր Սաղյանը շեշտեց` ընդհանուր առմամբ, հետընթաց է նկատվում ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս բլոր բնագավառներում:

«Մենք նկատում ենք, որ բոլոր ոլորտներում մակարդակը ընկնում է:  Առաջ չէինք գտնի մի պաշտոնյա,  որ ռուսերեն չիմնար, իսկ այսօր նույնիսկ  հայերենին նորմալ չեն տիրապետում  որոշ պաշտոնյաներ:

Խորհրդային տարիներին կրթված անձինք ավելի լավ էին աշխատում: Այո', մենք հետընթաց ունենք բոլոր բնգավառներում», -  նշեց Սաղյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ