Քաղաքական - Ծառուկյանն առևտրականների կողքին է

Մի քանի շաբաթ է, ինչ «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ բողոքելով ՊԵԿ-ի գործողություններից: «Առինջ մոլիի» առևտրականներն, ինչպես ասում են՝ այս պայքարում միայնակ չեն․ վերջիններիս սատարում է «Ծառուկյան» դաշինքը։ Օրերս նրանց խնդիրներն ԱԺ ամբիոնից բարձրացրին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները։ Նույնիսկ բանը նրան հասավ, որ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարզմազանովը անջատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների խոսափողները՝ բացատրելով, որ ԱԺ-ն ունի օրակագ ու ըստ կանենակարգ-օրենքի՝ չի թույլատրվում քննարկել այլ հարցեր։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Շատ պարզ է, թե պատգամավոներն ինչու են բարձրաձայնում այդ խնդրի վերաբերյալ․ «Առինջ մոլը» պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին․ սա պարզից էլ պարզ է։

Բայց, սա կարող է նախադեպ դառնալ, որ մյուս առևտրականները, մյուս շուկաներում աշխատողներն էլ ոտքի ելնեն ու օգտվեն այն ալիքից, որը բարձրացրել են «Առինջ մոլի» աշխատակիցները»։ Քաղաքագետը շեշտեց՝ «Առինջ մոլի» աշխատակիցները իրենց ավելի պաշտպանված են զգում, քանի որ այդ մոլի տերը Ծառուկյանն է։ «Անկասկած, դա այդպես է։ Ժամանակին Աշոտ Աղաբաբյանը չկարողացավ պաշտպանել Հրազդան տոնավաճառի առևտրականներին։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ․․․ Իսկ, «Առինջ մոլի» աշխատակիցները պաշտպանված են ոչ միայն Գագիկ Ծառուկյանով, այլև նրա քաղաքական թիմով՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի պատգաավորների, որոնք ջանադրաբար ԱԺ-ում բարձրափայնում էին առևտրականներին հուզող խնդիրները», – նշեց քաղաքագետը։ Քաղաքագետը շեշտեց՝ «Առինջ մոլի» առևտրականները նամակ են հղել «Ծառուկյան» դաշինքին՝ խնդրելով իրենց ձայնը բարձրացնել, հետևաբար մյուս տոնավաճառների աշխատակիցները ևս կարող են օգտվել իրավիճակից և իրենց հուզող խնդիրներն առաջ քածել։ «Ամեն դեպքում, սա նախադեպ է։ Մյուս առևտրականներն էլ, ովքեր դժգոհում են ՊԵԿ-ի աշխատաոճից կամ այլ բողոքներ ունեն, թող ոտքի ելնեն, բողոքեն․ այս պահին նրանց թիկունքում Ծառուկյանը և մի ամբողջ խմբակցություն է կանգնած», – նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ