Քաղաքական - Եթե Մոսկվային չհաջողվի սառեցնել ԼՂ կոնֆլիտը, պատերազմն անխուսափելի է.Վլադիմիր Եվսեև

Թեմայի շուրջ «Ժամանակ»-ի զրուցակիցն է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտ­նօրեն, Կովկասի բաժնի ղեկա­վար Վլադիմիր Եվսեևը:

Դուք նշեցիք ռուս-թուրքական հարաբերություննե­րի դրական ազդեցության մասին: Բայց չէ՞ որ էրդողանը չի թաքցնում իր մտադրու­թյունը՝ ինչ-որ կերպ միջամ­տելու, մասնակցելու ղարա­բաղյան հարցին, և նույնիսկ հրապարակային հայտարա­րեց, թե մտադիր է անձամբ խոսել այդ հարցի շուրջ Ռու­սաստանի հետ: Իսկ մենք գի­տենք, թե այդ միջամտությու­նը հօգուտ Ադրբեջանի ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Ինչո՞ւ Պուտինը և էրդողանը որևէ կերպ չանդ­րադարձան ղարաբաղյան հարցին, կամ եթե նրանք խո­սել են այդ թեմայի շուրջ, ապա ինչո՞ւ չեղավ հայտա­րարություն:

Ռուսաստան գալու էրդողանի հիմնական շարժառիթը ոչ թե Ղարաբաղի, այլ Սիրիայի հարցն էր: Թուրքիան մի քանի սկզբունքային հարց ունի՝ ինչ­պե՞ս պիտի համագործակցեն Իդլիբ շրջանում, երկրորդ՝ թուր­քերն ուզում են, որ «Ջաբհաթ ան-Նուսրայի» նախկին զինյալներն անցնեն Թուրքիայի թուրքամետ զինված խմբավորում­ների շարքերը, և Ռուսաստանը չխոչընդոտի դրան, և Երրորդ՝ Թուրքիան չի ուզում, որ Սիրիա­յի քրդերը մասնակցեն Սոչիում կայանալիք Սիրիայի ժողովրդի համաժողովին: Հենց այդ պատ­ճառով էլ նա եկել էր Ռուսաս­տան հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ: Հավանաբար Ղարաբաղի հարցն ինչ-որ կերպ շոշափվել է, բայց դա չի եղել քննարկման հիմնական թեման:

Ամեն դեպքում հիմնական անհանգստությունն այն է, որ Թուրքիան, զգալով իր կարևորությունը Ռուսաստանի համար և ձեռք բերելով ավե­լի մեծ ինքնավստահություն, կփորձի առևտուր անել Ռուսաստանի հետ Ադրբեջանի ու Հայաստանի հետ կապված հարցերում:

Կարծում եմ, որ թե՝ Ռուսաս­տանն է կախված Թուրքիայից, թե՝ Թուրքիան է կախված Ռու­սաստանից: Եթե Թուրքիան լավ հարաբերություններ ունենար Միացյալ Նահանգների և Եվ­րամիության հետ, այդ դեպքում ես կհասկանայի ձեր մտավա­խությունը, բայց իմ գնահատմամբ՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերու­թյունները գնալով վատթարա­նալու են, Եվրամիության և մասնավորապես՝ այս կառույցի լոկոմոտիվ Գերմանիայի հետ հարաբերությունները ևս վատ­թարանալու են: Նույնիսկ դի­տարկվում է ՆԱՏՕ-ից որոշ ժա­մանակ անց Թուրքիայի դուրս գալու հարցը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերու­թյուններով այնպես, ինչպես Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններով: Իհար­կե, էրդողանը կփորձի առավելագույն օգուտ ստանալ դրա­նից, բայց պիտի հասկանա, որ իրեն էլ Ռուսաստանից շատ բան է պետք: Ամենագլխավորը՝ նա չի ուզում, որ քրդերը անկա­խություն ձեռք բերեն Սիրիայում, իսկ դա կարող է թույլ չտալ միայն Ռուսաստանի Դաշնու­թյունը: Ռրևէ այլ պետություն նման երաշխիք չի տա: Թուրքի­ան ունի շահեր Ռուսաստանի հետ նաև տնտեսական, էներ­գետիկ և շատ այլ ոլորտներում, ուստի շահագրգռությունը երկ­կողմ է: Երկու երկրներն էլ մի­մյանց կարիքն ունեն, հետևաբար կարծում եմ, որ կարելի է փորձել այնպես անել, որ Թուր­քիան չեզոք դիրք գրավի Ղա­րաբաղի հարցում:

Կհաջողվի, թե ոչ, չեմ կարող ասել: Բայց եթե Թուրքիան չեզոք դիրք գրա­վի այս հարցում, Ադրբեջանի դիրքորոշումն էլ կփոխվի, որովհետև նա կզրկվի թիկունքից:

Իսկ Լավրովի այցը ի՞նչ հարցերի հետ է կապված:

Կարծում եմ, որ Ռուսաստա­նը փորձում է սառեցնել Լեռնա­յին Ղարաբաղի հակամարտու­թյունը: Հենց դրանով է, ի թիվս այլ պատճառների, պայմանա­վորված Լավրովի այցելությունը Բաքու և Երևան: Ռուսաստա­նը փորձում է սառեցնել կոնֆ­լիկտը, քանի որ այն բռնկվել էր 2016 թ. ապրիլին: Եթե դա հա­ջողվի, ապա դա կլինի Ռուսաս­տանի քաղաքականության ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղյան հիմնախնդրի ուղղու­թյամբ: Կոնֆլիկտի սառեցումը այսօր ծայրաստիճան կարևոր է, որովհետև եթե կոնֆլիկտը չսառեցվի, ապա պատերազմն անխուսափելի է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ