Քաղաքական - Աչքներս լույս, հիմա էլ պանիրն է թանկանում

2018թ. բյուջեի քննարկումներում ցավալի փաստն այն է, որ ոչինչ չի ասվում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման, թոշակների, սոցիալական անապահով խավի նպաստների մասին, այնինչ դրան զուգահեռ ամեն օր թանկացումներ են գնում: Ստացվում է, որ գնալով աղքատության ցուցանիշն ենք բարձրացնո՞ւմ: Այս հարցադրումն է կատարում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, ով չակերտավոր ուրախացնելով ասաց, որ հիմա էլ պանրի գինն է թանկացել: Բանախոսի խոսքով՝ եթե մինչ այդ ունեինք պաշտոնապես 30% աղքատության շեմ, ապա այս ֆոնի վրա այն կրկնապատկվի անշուշտ: Բայց կարծես այս ամենը դուրս է մնացել բյուջեի քննարկումներից: Ինչո՞ւ: Հասկանալի չէ:

Բանախոսի խոսքով՝ տավարի միսը 2900-ից դարձել է 4900 դրամ՝ կախված նրանից, թե քաղաքի որ հատվածներում է վաճառվում, կարագն է շարունակում ամեն ամիս 500 դրամով թանկանալ և այլն:

Թանկացումները զսպելու մեխանիզմների մասին խոսելիս բանախոսը կարծում է, որ սա նախ և առաջ Կառավաության առաջնահերթ խնդիրը պետք է լինի: Օրինակ ԵԱՏՄ այլ անդամ երկրներ հակազդում են որոշ հարցերում՝ լինի դա արտահանում, ներկրում, օրինակ Ղազախստանը բերում է հիմնավորումներ, որոնցով նվազագույն շեմ է թւյլ տալիս ներկրման ապրանքների մաքսազերծման պարագայում, ապա |Հայաստանի պարագայում ԵԱՏՄ-ն ինչ թելադրում է, այն էլ անում ենք: Բանախոսի խոսքով՝ 2018թ.-ից պարտադիր մաքսազերծումը կլինի 10-15%, իսկ սրան անմիջականորեն կհետևի նաև ապրանքատեսակների կտրուկ աճը:

Ամանորյա թանկացումների հետ կապված թեև կարծես չգրված օրենք կա, որ ամեն տարի Նոր տարուն որոշ ապրանքատեսակներ թանկանում են, սակայն նախորդ տարիներին կարծես որոշակի զսպվածություն կար, մսի գինը թույլ էր տալիս այն ձեռք բերել և ավանդական բուդը միշտ ունենալ ամանորյա սեղանին, ինչը չես ասի այս տարվա մասին, դեռ Նոր Տարուն մի ամիս կա, բայց միսը անասելի թանկացել է, և չգիտես, վաղն ինչ սպասել: Բանախոսի խոսքով՝ սա աննախադեպ տարի է այդ առումով:

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ