Քաղաքական - Ջիգարխանյանի կինը բացահայտել է դերասանին լրտեսելու սկանդալը. Մալախովին կհարցաքննեն

Խուզարկության արդյունքում ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսաձայնագրման սարքեր են հայտնաբերել։ Ո՞վ է դրանք տեղադրել ու ինչո՞ւ են ուզում հարցաքննել հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայտնի արտիստ Արմեն Ջիգարխանյանը կարող էր իմանար, որ իր աշխատասենյակում տեսախցիկներ են աշխատում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Սակայն միևնույն ժամանակ թատրոնի դերասանները համոզված են, որ տեսախցիկները տեղադրվել են Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կարգադրությամբ։

 

Նրանք պնդում են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ առանձնազրույց ունենալու ցանկացած փորձ ավարտում էր նրանով, որ հայտնվում էր Վիտալինան։ Նրա հայրն էլ թատրոնում ինժեներ էր աշխատում։ Այդ ամենից կարելի է եզրակացնել, որ հնարավոր է` հայտնի դերասանի կինը հնարավորություն է ունեցել հետևելու ամուսնուն։

Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրն իր հերթին հայտնել է, որ տեսախցիկները թատրոնում տեղադրվել են չորս տարի առաջ Մոսկվայի կառավարության ծրագրով։

«Թատրոնում տեսախցիկներ են աշխատում ահաբեկչության դեմ ուղղված կառավարական որոշման համաձայն։ Ի դեպ, ճեմասրահում զգուշացում կա, որ տարածքը տեսագրվում է։ Ու Արմեն Բորիսովիչն այդ մասին գիտեր»։

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 82–ամյա դերասանի անձնական կյանքին խառնվելու մեղադրանքով։

Ինչպես հայտնում է ՌԵՆ ՏՎ–ն` քանի որ թաքնված տեսախցիկի տեսանյութը ցուցադրվել է Անդրեյ Մալախովի ծրագրի ժամանակ, հաղորդավարը Արմեն Ջիգարխանյանի գործով ցուցմունք կտա։

 



Read more: https://armeniasputnik.am/russia/20171116/9469070/russia-jigarxanyan-vitalina-malaxov.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ